Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՄԵԿՆ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ ՆՈՐ Է ԳԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՄԵԿՆ ԱՐԴԵՆ ԳՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ ՆՈՐ Է ԳԱԼԻՍ

 

Հայաստանի ներքաղաքական կյանքն այժմ արտաքնապես աղքատ է իրադարձություններով, փոխարենը իրադարձությունները կապված են մեր երկիր ժամանած 2 հռչակավոր այլազգիների հետ, ովքեր առաջին հայացքից քաղաքականության հետ կապ չունեն: Խոսքը ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի եւ իտալացի կինոաստղ Օրնելա Մուտիի մասին է: Բնականաբար, իրար բոլորովին նման չեն, մեկը` Ստերլիգովը, պատրաստվում է ժամանակավորապես մեկնել Ռուսաստան, մյուսը` Մուտին, նոր է ժամանել: Բայց երկուսն էլ շեշտեցին մեր երկրի այն առանձնահատկությունը, որը հայերից շատերը չեն նկատում:

ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՐԻ ՇՈԳ ԱՌՕՐՅԱՆ
Գերման Ստերլիգովը ընտանյոք հանդերձ Արցախում բնակություն հաստատելու մտադրությունը հիմնավորեց նրանով, որ դա մաքուր եւ սրբազան մնացած երկրամաս է, ուր իր թաթերը չի հասցրել եվրաամերիկյան պղծությունը: Իսկ 60-ամյա տարիքում իր ողջ հմայքը պահպանած Օրնելա Մուտին շեշտել է, որ Հայաստանը ոչ միայն մոգական, այլեւ հոգեւոր երկիր է:
Երկուսն էլ իրավացի են: Պետք է հատուկ որակներ ունենալ, որպեսզի 10 օրից ավել տեւող զանգվածային ցույցերի ընթացքում, թեեւ շուրջբոլորը բայղուշություն էին անում «հայկական մայդանի» մասին, իրականում որեւէ ցնցում չլինի: Ոչ ոք զոհ չգնա, քաղաքում այրված մեքենաների կմախքներ չլինեն, ժողովուրդն ու ոստիկանությունն իրար հանդեպ ատելությամբ չլցվեն: Ու դա չնայած այն հանգամանքին, որ զանգվածային շարժման համակարգողները շատ երիտասարդ էին, շատ անփորձ եւ, կարելի է ասել, նույնիսկ բառադի:
Ինչո՞ւ էին ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Ռուսաստանի քաղաքագետներն ու վերլուծաբաններն անընդհատ հիշատակում այնպիսի արգահատելի երեւույթը, ինչպիսին է մայդանը: Պարզ պատճառով` Արեւմուտքում եւ Ուկրաինայում Հայաստանում մայդան ունենալը համարում էին ցանկալի, գումարած դրան զանգվածային ելույթների իրենց փորձը հուշում է արյան, այրված մեքենաների ու անվադողերի սեւ ծխի պարտադիր առկայությունը:  Իսկ ռուսների պարագայում, ինչպես ժողովուրդն է ասում, կաթով բերանն այրածը մածնից էլ է զգուշանում:

Դե պարզ է, սլավոնական աշխարհի միասնությունը խարխլած ուկրաինական մայդանը Ռուսաստանում շատերին ստիպում է լարվել հենց որ որեւէ տեղ փողոցում մեծ բազմություն են տեսնում:
Իհարկե, մայդանային գնահատականներ տվողների մեջ քիչ չէին նաեւ միտումնավոր խեղաթյուրողները, քանզի ցանկացած երկրում էլ լուրջ մասնագետները չեն մոռացել 1988-1990 թվականների հայաստանյան ավելի մասշտաբային ցույցերը, որ աչքի էին ընկնում եզակի բարեկրթությամբ եւ կարգապահությամբ: Բայց, խոշոր հաշվով, մեր երկիրը այս անգամվա «էլեկտրական» ալիքից դուրս եկավ հիմնականում «պլյուսներով»: Սկիզբ դրվեց միջպետական մակարդակով մեր էներգետիկ ոլորտում տարիներով կուտակված խնդիրներն ու մութ պատմությունները լույս աշխարհ հանելու գործընթացին: Հայաստանի նախագահը հնչեցրեց այն բառը, որը հետխորհրդային տարածքի բոլոր ղեկավարների համար գրեթե արգելված բառ է` «ազգայնացում»: Մոսկվայում էլ հիշեցին, որ ռազմավարական գործընկերությունը նաեւ որոշակի ռեալ լրացուցիչ քայլերով ամրապնդելու կարիք ունի:
Նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականության տեսակետից որոշ գործընթացների կատալիզատոր եղավ այդ շարժումը: Մի կողմից` բոլորին պարզ դարձավ, որ մեր «նարնջագույն» ընդդիմության տեղը քաղաքականապես այն աղբարկղներում է, որ ցուցարարները բերել էին Բաղրամյան պողոտա: Մյուս կողմից` որ մայդանային գաղափարների հնչեցումը հարթակից հավաքում է մաքսիմում մի քանի հարյուր հոգի, այն էլ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու պարզապես թամաշա անողները ներառյալ: Այսինքն` որ, խոշոր հաշվով, արտաքին ուժերը պետք է մոռանան փողոցի միջոցով Հայաստանում վարչակարգ փոխելու սցենարների մասին: Իսկ ռմբակոծիչներով «ժողովրդավարություն հաստատելու» տարբերակներն անիրագործելի են ամենատարրական պատճառով` ռուսական ռազմական ներկայությունը դրա համար անհաղթահարելի խոչընդոտ է:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ` ԲԱՑԱՀԱՅՏ ԵՎ ԹԱՔՆՎԱԾ
Ցավոք, ինքը` «Ոչ թալանին» շարժումը առաջին փուլի խնդիրը լուծելուց հետո, կարծես թե, կառուցողական որեւէ բանի չի վերածվում: Ֆիքսված առաջնորդներ չունեցող ցանցային կառուցվածքը, արդյունավետություն ցույց տալով զանգվածներ մոբիլիզացնելու հարցում, ի ցույց հանեց եւ առաջնորդների բացակայության թերությունը` պատասխանատվության եւ հետեւողականության պակասի տեսքով: Համակարգողներից Վաղինակ Շուշանյանի հրապարակային ելույթները եւ պարզապես վարքագիծը հույժ հակասական են` մեկ օրվա ասածը հաջորդ օրվա ասածի հետ չի բռնում: Մեկ ասում է, որ «նիխտ պոլիտիկա», մեկ` կոչ անում ընդդիմադիր պատգամավորներին մանդատները վայր դնել եւ քաղաքական ճգնաժամ հարուցել: Իսկ Վլադիմիր Գասպարյանի կողմից նվեր ստացած արծաթազարդ Աստվածաշնչից առանձին թերթիկներ ուրիշներին նվիրելու պատրաստակամության մասին «բլթոցը» արդեն որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Խոշոր հաշվով, իրար չեն բռնում եւ համակարգողների խոսքերը: Եթե Շուշանյանը խոսում է քաղաքական ճգնաժամից, ապա մեկ այլ համակարգող` Արթուր Քոչարյանը շեշտում, որ «իշխանափոխության կոչերն այս պահին արդիական չեն»:
Ու թեեւ շարժման բազայի վրա որեւէ լուրջ բան չձեւավորվեց, ակայն լավ է, որ «նարնջագույն» հին քաղաքական աֆերիստներն էլ չկարողացան տիրանալ շարժմանը: Բայց փոխարենը այժմ բացահայտ եւ ստվերում ձեւավորվում է ընդդիմադիր համախմբում` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսում է միասնական ճակատ ստեղծելու մասին, միաժամանակ խոսակցություններ են պտտվում մաքուր քոչարյանական կուսակցություն` Վարդան Օսկանյանի կողմից ստեղծելու մասին, սակայն այժմ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իր այդ կուսակցի մտադրության մասին ոչինչ չի լսել: Ի՞նչն է ռեալ ասպարեզում երեւում` դա Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան տանդեմն է, որի մասին խոսակցություններ կան, որ այդտեղ մասնակցություն ունի եւ Ռոբերտ Քոչարյանը: Թե այդ միավորումն արդյոք կորդեգրի սահմանադրական բարեփոխումներին հակառակվելու գիծ` դեռ պարզ չէ: Բայց մի ուրիշ բան է պարզ` առաջիկայում որեւէ լուրջ ընդդիմադիր նախագիծ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսանկյունից չի կարող լինել հակառուսական` գոնե արտաքնապես: Բացառված չէ նաեւ, որ նույնիսկ «մոսկվայասիրության» մրցավազքի պես մի բան էլ տեսնենք:
Սակայն, ինչ էլ տեղի ունենա, «էսօր-էգուց» հրապարակային ասպարեզում երեւալ ձգտող Ռոբերտ Քոչարյանին դժվար կլինի ձերբազատվել «վաշինգտոնյան պոչերից», եթե չասենք, որ դա գործնականում անհնարին է: Ոչ ոք չի մոռացել քիվեստյան բանակցությունները 13 տարի առաջ, որոնք քիչ էր մնում ավարտվեին Ադրբեջանի հետ տարածքային փոխանակումով եւ Գոբլի տխրահռչակ ծրագրի իրագործումով: Բայց միաժամանակ պատահական չպետք է համարել եւ այն, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը խոստացել է ինչ-ինչ նորություններ պատմել այդ գործի մասին, որոնք առնչվում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբարներում այժմ գտնվող որոշ գործիչների: Դե, այդքան էլ դժվար չէ կռահել, թե հատկապես որ ուղղությամբ կարող է կրակել այդ «տեղեկատվական թնդանոթը»:
Իսկ սահմանադրական կոնկրետ քննարկումների մեկնարկին մնացել է շատ քիչ: Դե ինչ, կտեսնենք նաեւ, թե առաջինը ում նյարդերը տեղի կտան: Քանզի քաղաքական դաշտի վերաֆորմատավորման, վերափոխման ժամանակահատվածներում շատ կարեւոր են դառնում ճշգրիտ բազմաքայլ հաշվարկը եւ քաղաքական սառնասրտության աստիճանը: Նյարդերին ու հույզերին տրվողները նման իրավիճակներում սովորաբար չեն շահում:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված