Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԷՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է  ՄՏԱԾԵԼ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԷՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

«Հայրենական ապրանք արտադրողների» միության ղեկավար  Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում   ասաց, որ էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները  հինգ ամսվա ընթացքում կրճատվել են յոթ տոկոսով:

Ըստ Սաֆարյանի` արդյունաբերական օբյեկտների վերագործարկումը, ըստ Սաֆարյանի, կնպաստի հոսանքի օգտագործման   ծավալների մեծացմանը: Խոսքը վերաբերում է  «Նաիրիտի» եւ Վանաձորի քիմպրոմի վերագործարկմանը:

«Հայրենական ապրանք արտադրողների» միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը ճիշտ է համարում ՀԷՑ-ի ազգայնացումը, քանի որ թողնել, որ մեկը տնօրինի ՀԷՑ-ը, ճիշտ չէ: «Կարծում եմ` արդեն ժամանակն է մտածել այլընտրանքային ՀԷՑ ունենալու մասին»,- ասաց բանախոսը:

Հանրային խորհուրդը, որի անդամ է  նաեւ Վազգեն Սաֆարյանը, չորս առաջարկներ է  ներկայացրել ՀՀ նախագահին: Առաջարկներից մեկը վերաբերում է  էներգետիկիայի  նախարության եւ ՀԾԿՀ-ի  լիազորությունների  գործառույթների ընդլայնմանը:

Մյուս մտահոգի հանգամանքը արտաքին առեւտրի  է վերաբերում: «Արտահանումը նվազել է  15%-ով, իսկ  62%- ով`ներմուծումը: Սա պայմանավորված է դոլար-ռուբլի անկայուն վիճակով»,- եզրափակեց պրն Սաֆարյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ