ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՐՑԱԽԸ ԴԵ ՖԱԿՏՈ ՄՏՆՈՒՄ Է ԵՏՄ-Ի ՄԵՋ»
Արխիվ 12-16ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
«ԱՐՑԱԽԸ ԴԵ ՖԱԿՏՈ ՄՏՆՈՒՄ Է ԵՏՄ-Ի ՄԵՋ»
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Արցախի տնտեսական զարգացման պլան է ներկայացրել: Մասնավորապես, առաջարկել է ԼՂ-ում շրջանառության մեջ դնել ոսկե և արծաթե դրամներ, ինչպես նաեւ մեծացնել սննդամթերքի մատակարարումները Ռուսաստան: Տնտեսագետ Աշոտ Թավադյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ եթե խոսքը վերաբերում է հուշադրամներ թողարկելուն, դա ողջունելի է: Իսկ եթե խոսքը ոսկե եւ արծաթե դրամների որպես ներքին հաշվարկման միավորներ օգտագործելու մասին է, դա պետք է քննարկվի, որովհետեւ կարող է լինել եվրոյի, դոլարի, ռուբլու արժույթների փոփոխություն:
Ինչ վերաբերում է դեպի ՌԴ արտահանումները մեծացնելուն, Ա. Թավադյանի խոսքով` դա կյանքի կոչելու համար տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն. «Դե յուրե Արցախը չի մտնում ԵՏՄ-ի մեջ, բայց դե ֆակտո մտնում է, ինչպես`Ղրիմը: Այսինքն` Արցախը որեւէ արգելք կամ մաքսային խնդիր չունի իր սննդամթերքն արտահանել ՌԴ»:
Տնտեսագետի խոսքով` Ստերլիգովի առաջարկները համակարգված են եւ ընդհանուր առմամբ կարող են կյանքի կոչվել եւ գործարարների եւ ԼՂ իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk