Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ՀՈՒԼԻՍՅԱՆ ՏՈՆԸ` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ՀՈՒԼԻՍՅԱՆ ՏՈՆԸ` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»

 

Հուլիսի 12-ին ազդարարվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնային առաջին օրը բավականին հագեցած էր եւ միջոցառումներով լի: Ավանդական առավոտյան մամլո ասուլիսներով սկսվեց փառատոնային մեկշաբաթյա ընթացքը: Մամլո ասուլիսում իրենց ֆիլմերը ներկայացրեցին Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե եւ Սոնա Քոչարյանները (Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ), Վահրամ Մխիթարյանը (Հովվի երգը) եւ Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը (Հատանցում):

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական  ելակետն՝  ավանդական դարձած ծիրանօրհնեքի արարողությունը, որն այս տարի կազմակերպվեց Սուրբ Աննա եկեղեցում:

Փառատոնի առաջին օրը իտալուհի ճանաչված կինոդիվա Օռնելլա Մուտին հանդիպում ունեցավ լրատվամիջոցների եւ երկրպագուների հետ:

Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում՝ մյուս հայ անվանի կինոգործիչների կողքին, բացվեց կինոռեժիսորի աստղը: «Ոսկե ծիրանի»- կողմից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք հանդիսացող աստղերի շարքում «Հենրիկ Մալյանի աստղը» վեցերորդն է:

Աստղի արարողությանը հաջորդեց 12-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային եւ պատմում 1970-80 ականների Ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:

Երեկոյան  Երևանի փառատոնի անվանի հյուրերը, մրցութային եւ ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով` ներկա գտնվելու պաշտոնական բացման արարողությանը, որը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետեւ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց հայտնի կինոաստղեր` Օռնելլա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին  Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ:

Փառատոնային առաջին օրով սկսվեց մեկ շաբաթ տեւող հուլիսյան տոնը: Քաղաքի ուրախ տրամադրության ստեղծմանը յուրահատուկ երանգ հաղորդեց այդ օրը համընկած Վարդավառը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված