«ԽՆՋՈՒՅՔ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԵԿՆԵՑ ՀԱՆԳՍՏԻ
Արխիվ 12-16«ԽՆՋՈՒՅՔ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ» ՊԻԵՍԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԵԿՆԵՑ ՀԱՆԳՍՏԻ
Մեկ տարի աշխատելուց հետո հայաստանյան թատրոնները մեկնում են ամառային հանգստի: Որոշ թատրոններ հանդիսատեսի առջեւ բաց կլինեն մինչեւ օգոստոսի սկիզբ, իսկ որոշները մինչեւ հուլիս:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հուլիսի 11-ին Վլադիմիր Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» պիեսի բեմադրությամբ հրաժեշտ տվեց իր հանդիսատեսին եւ մեկնեց հանգստի: Թատրոնը կվերադառնա սեպտեմբերին`թարմ ուժերով եւ նոր ներկայացումներով. «Ավարտվում է այս թատերաշրջանը, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, շնորհակալ ենք սիրելի հանդիսատեսին, այսքան ջերմ վերաբերմունքի համար: Այս թատերաշրջանում մեր թատրոնում տեղի է ունեցել ներկայացման պրեմիերաներ, ինչպես նաեւ բեմադրվել է երկու մանկական ներկայացումներ»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ ավելացրեց, որ այս տարի թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգեւատրվել է Պուշկինի մեդալով`Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման եւ կապերի խորացման գործում նշանակալից ավանդի համար:
Նշենք, որ «Խնջույք ամառանոցում» (բեմադրող ռեժիսոր Նորա Գրիգորյան) ներկայացման պրեմիերան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի էր ունեցել հունիսի 19-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk