Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

Օռնելլա Մուտին ժամանեց Երեւան ու բողոքեց հայերից. «Ե՞րբ իրենք կսովորեն իմ անունը ճիշտ գրել»

Արխիվ 12-16

Օռնելլա Մուտին ժամանեց Երեւան ու բողոքեց հայերից. «Ե՞ՐԲ ԻՐԵՆՔ ԿՍՈՎՈՐԵՆ ԻՄ ԱՆՈՒՆԸ ՃԻՇՏ ԳՐԵԼ»

 

Ժամեր առաջ իտալացի կինոդիվա ՕՌՆԵԼԼԱ ՄՈՒՏԻՆ ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում նրան դիմավորեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական անձնակազմը` փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: Հատկանշական է, որ 60-ամյա կինոաստղը բառից բուն իմաստով շշմեցրեց ներկաներին, քանի որ առավելագույնը 40 տարեկան կնոջ արտաքին ուներ եւ բոլորովին էլ չէր խամրել նրա սեքսուալ ու կանացի կերպարը: Ի դեպ, ադրբեջանական կայքերը նույնպես չեն կարողացել անտարբեր մնալ գերաստղի հմայքի հանդեպ ու ակտիվորեն լուսաբանում են նրա երեւանյան այցը: Սակայն, քմահաճ դերասանուհին, թեպետ ժամանելով Երեւան առաջին հանդիպածներին բազում ժպիտներ պարգեւեց, բայց երբ հասավ հյուրանոց, շտապեց իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում բողոքել հայերից. «Ե՞րբ իրենք կսովորեն իմ անունը ճիշտ գրել»: Վերջինիս վրդովվեցրել էր այն, որ նրա այցը յութուբյան տեսանյութում հրապարակվել էր «Օռնելլա ՄուտՏին Երեւանում է» վերնագրով, մինչդեռ մեկ «Տ»-ն լիովին բավարար է քմահաճ տիկնոջը:

Հիշեցնենք, որ Օռնելլա Մուտին «Ոսկե Ծիրան» Երեւանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Անդրադառնալով նրա ստեղծագործական անցած ճանապարհին` նշենք, որ իտալացի դերասանուհին իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին` «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմով: Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (1984) ֆիլմում կերտած նրա կերպարը: «Սվանի սերը» Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը եւ Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում:

Մուտին նկարահանվել է նաեւ անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի եւ Դինո Րիզզիի ֆիլմերում:Սակայն հայ հանդիսատեսին առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ:

Իր հոլիվուդյան դեբյուտը դերասանուհին ունեցավ 1980 թվականին՝ մարմնավորելով  արքայադուստր Աուրային «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում: Ամերիկյան ֆիլմերից հայտնի են նաեւ ռեժիսոր Ջոն Լենդիսի «Օսկար» Էքսցենտրիկ կատակերգությունը` Սիլվեսթր Սթալոնեի մասնակցությամբ: Մուտին տասից ավելի անգլալեզու ֆիլմերում է նկարահանվել, բայց նրա կարիերան հիմնականում զարգացել է իտալական կինոյի մատույցներում՝ ավելի քան հարյուր դերերով կինոյում եւ հեռուստատեսությունում:

Հավելենք նաեւ, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի Երեւանյան պրեմիերան, իսկ հուլիսի 12-ին, ժամը` 14:00-ին կկայանա լեգենդար դերասանուհու հանդիպումը հայաստանյան լրագրողների հետ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված