Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

Առաջարկվող կառավարման մոդելը ընդհանրություններ ունի գերմանական խորհրդարանական կառավարման մոդելի հետ

Արխիվ 12-16

«ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԵՏ»

 

Օրերս հրապարակված Սահմանադրության նախագծի 1-7 գլուխների նախնական տարբերակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին» ֆեյսբուքյան խումբը, որն, ի դեպ, օնլայն տիրույթում սահամանդրական բարեփոխումներին նվիրված առաջին սոցցանցային էջն է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սահմանադրության նախագծի 1-7 գլուխների նախնական տարբերակը միտված է ներկայացնել Սահմանադրությամբ կարգավորվող, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի պատասխաններ: Առանցքային հարցադրումն այն է, թե երկրում կառավարման ինչ համակարգ պետք է գործի եւ ինչ կերպով պետք է կատարվի անցումը նոր համակարգին: Նախքան վերոնշյալ փաստաթղթի հրապարակումը, քննարկվում էր երկու տարբերակ. կամ բարեփոխել գործող կիսանախագահական կառավարման համակարգն ու խուսափել կառավարման ճգնաժամերից, կամ անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Վերջին տարբերակը ներկայումս զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրների կողմից առավել ընդունելի է եւ ճանաչվել է պետությունների կառավարման ընթացքում որպես առավել հաջողված կենսափորձ ունեցող կառավարման համակարգի ձեւ: Նախագծի նախնական տարբերակի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովն իր հավանությունը տվել է խորհրդարանական կառավարման համակարգին, եւ, ըստ այդմ էլ, կազմվել է Սահմանադրության նախնական տարբերակը: Ուսումնասիրելով այն` հանգում ենք այն եզրակացության, որ նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարման մոդելն իր բովանդակությամբ եւ ընդհանուր գծերով շատ ընդհանրություններ ունի գերմանական խորհրդարանական կառավարման մոդելի հետ, որը նաեւ կառավարման այդ ձեւի դասական մոդելին է հարում եւ քիչ հանդիպողներից է»: Ընդհանուր գծերով անդրադարձ կատարելով արդեն իսկ առաջարկվող հայաստանյան խորհրդարանական կառավարման մոդելին՝ սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվող խումբը նշել է. «Այնուամենայնիվ, նախագծի նախնական տարբերակի մի քանի հոդվածների դրույթներ որոշակի մտավախության տեղիք են տալիս, եւ մի շարք հարցերի պատասխաններ դեռեւս պարզաբանված չեն: Որպես ասվածի ապացույց, կարեւոր է ուշադրություն դարձնել նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ մասին, որտեղ անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն «կայուն խորհրդարանական մեծամասնություն» ասելով: Կարելի է ենթադրել, որ հեղինակները նկատի են ունեցել 50+1 տարբերակը, որը կարող է իր մեջ պարունակել ռիսկեր: Հատկանշական է նաեւ նախագծի 148-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը, որտեղ ասված է` «Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Առավել ընդունելի է «որակյալ մեծամասնությամբ»  տարբերակը: Դեռեւս նախագծին վերաբերող մասնագիտական կարծիքներն իրարամերժ են, քանզի հստակ ձեւակերպումներ չկան տրված եւ երաշխիքները նույնպես բացակայում են», - ասված է հայտարարության մեջ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված