ԿԼԱՌՆԵՏԱՀԱՐ. «ԱՄԵՆ ՄԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՈՒՆԻ ԻՐ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ»
Արխիվ 12-16ԿԼԱՌՆԵՏԱՀԱՐ. «ԱՄԵՆ ՄԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՈՒՆԻ ԻՐ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ»
Կլառնետահար ԵՂԻՇԵ ԳԱՍՊԱՐԱՅՆԻ համար տարին հագեցած էր նոր ստեղծագործություններով, այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց երաժիշտն ու հավելեց, որ առաջիկայում իր աշխատանքները տեսահոլովակների տեսքով կներկայացնի հանդիսատեսի դատին:
- Իսկապես հագեցած տարի էր, դրա համար էլ վերջերս Համացանցային հիթ շքերթում արժանացա «Տարվա լավագույն երաժիշտ» մրցանակին:
- Որքան գիտեմ, ինքնուս եք Ձեր մասնագիտության մեջ, ինչպե՞ս հաջողվեց հասնել այս մակարդակին եւ ինքներդ սեփական փորձից ելնելով, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:
- Այո, ինքնուս եմ, ինքս հասել եմ հաջողությունների միայն իմ աշխատասիրության ձգտում ունենալու շնորհիվ, ինչն էլ խորհուրդ կտամ սկսնակ գործընկերներիս:
- Այսօր, կարծես թե, կոնսերվատորիայում դուդուկից հետո կլառնետի բաժինն ավելի ակտուալ է, ինչ է, պահանջարկն է դա թելադրում, թե՞ առաջարկը:
- Ամեն մի երաժշտական գործիք ունի իր պահանջարկը՝ իմ դեպքում կլառնետը ավելի ակտուալ պահանջարկ ունի:
- Կխոսե՞ք Ձեր ոլորտում եղած խնդիրների ու բացերի մասին:
- Բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ եւ բացեր, բայց դրանք հաղթահարելի են:
Կարեւորը մեծահոգի լինելն է:
- Կլառնետը համարվում է դասական գործիք, սակայն, չգիտես ինչու, վերջին երկու տասնամյակում օգտագործվում է հիմնականում ռաբիս երաժշտության մեջ, ի՞նչը բերեց դրան: Դուք է՞լ այն կարծիքին եք, որ հանդիսատեսը դա է ուզում, թե՞ հանդիսատեսի պահանջները բավարարելով` փորձում եք մատուցել նաեւ դասական արվեստ:
- Ես սիրում եմ դասական երաժշտություն, հարկ եղած դեպքում կկատարեմ նաեւ դասականը: Իսկ ինչ վերաբերում է կլառնետը ռաբիզի մեջ կիրառելուն` այո, կիրառում եմ ռաբիզի մեջ եւ էստրադայում:
- Առաջիկայում, ինչ նոր ստեղծագործություններով հանդես կգաք, եւ արդյո՞ք մենահամերգի սպասելիքներ ունենա հայ հանդիսատեսը, թեկուզ փոքրիկ դահլիճում, թե՞ արդեն հայաստանյան համերգներն ակտուալ չեն արտիստների համար:
- Ունեմ մի քանի ստեղծագործություններ, շուտով կներկայացնեմ: Ցանկություն կա հանդես գալ համերգային ծրագրով` ակումբներից մեկում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk