ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ. «ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»
Արխիվ 12-16ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ.
«ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»
Օրերս Սոչի քաղաքում կայացած «ՏԱՐՎԱ ԵՐԳ» ամենամյա փառատոնից հետո, մի խումբ հայ երգիչներ ուղեւորվել են Անապա` համերգային ծրագրով: Իսկ մինչ այդ, «ՏԱՐՎԱ ԵՐԳ» փառատոնին մասնակցելու համար ԱՄՆ-ից ՌԴ էին մեկնել Արմենչիկը, Նորոն, Հարութ Բալյանը… «Իրավունքի» հետ զրույցում Հարութ Բալյանն ասաց, որ ինքն ու ՌԴ մեկնած գործընկերները դրական լիցքերով են վերադարձել:
- Նախ շնորհակալ եմ POSITIVE ընկերության տղաներին` փառատոնի կազմակերպման համար, քանի որ այն առիթ հանդիսացավ հանդիպելու Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ: Շատ դրական լիցքերով` ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում: Ես անձամբ հանդես եկա LOVE ME նոր ձայնասկավառակում ներառված երգերի կատարմամբ:
- Հարութ, գարնանը ԱՄՆ-ում կայացավ
Ձեր մենահամերգը, հանդիպեցիք Ձեր ամերիկաբնակ հանդիսատեսի, ամիսներ անց` ՌԴ-ի հանդիսատեսի հետ, որեւէ տարբերություն նկատեցի՞ք հանդիսատեսի միջեւ:
- Հանդիսատեսը երբեք տարբեր չի լինում: Հայը որտեղ էլ ապրի ունենում է իր յուրահատուկ երաժշտական ճաշակն ու առանձնահատուկ վերաբերմունքը` դեպի հայ երգը:
- Իսկ, չե՞ք կարծում, որ հերթը երեւանյան հանդիսատեսինն է, առաջիկայում հնարավո՞ր է Ձեզ տեսնենք երեւանյան մենահամերգով:
- Հնարավոր է, դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող, բայց Երեւանում մենահամերգ նախատեսված է: Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացած մենահամերգի DVD տարբերակը: Կարոտել եմ երեւանյան հանդիսատեսին, երկրպագուներիս , ուրախ կլինեմ մեր հանդիպման համար:
- Փառատոնից վերդարձաք նաեւ մրցանակներով, իսկ ընդհանրապես, մրցանակները շնորհակալություն հայտնելու տարբերակ է, թե՞ երգչին ոգևորելու միջոց:
- Ընդհանրապես մրցանակները աշխատանքը գնահատելու եւ ինչու ոչ, երգչին ոգևորելու միջոց է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk