ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ ՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ
Օրերս Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում համագյուղացիների վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով դեպքի մանրամասներին Ներքին Գետաշեն գյուղի գյուղապետ Կարո Գեւորգյանը մասնավորապես նկատեց.
- Համագյուղացիների միջեւ ինչպես վեճի, այնպես էլ կրակոցի պատճառը ոռոգման ջուրն է: Շատ քիչ է ոռոգման ջուր լինում գյուղում, իրար չեն հասկացել կռիվ են սարքել, որի ընթացքում նրանցից մեկը որսորդական հրացանով կրակել է մյուսի վրա: Փառք Աստծո լուրջ բան չի եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝