Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԳԵՐՄԱՆ ՍՏԵՐԼԻԳՈՎ. «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ Է, ՈՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆ ՍՏԵՐԼԻԳՈՎ. «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ Է,

ՈՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ

ՉՈՒՆԻ»

 

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բավական դրական  է խոսել Արցախի ու նրա հնարավորությունների մասին: Նա մասնավորապես ասել է, որ  արցախցիները միմյանց աջակցում են, լավ են վերաբերվում: «Ամբողջ տարին ոչխարներին սար են հանում եւ սարից իջեցնում: Կերն էլ միշտ կա: Այստեղ շատ հեշտ է  գյուղատնտեսությամբ զբաղվել: Այսպիսին է հին  հայկական աշխարհը  թաքնված ժամանակակից եւ  չար աշխարհում » ,- անկեղծացել է ռուս գործարարը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «սեւ ցուցակին», Ստերլիգովն այսպես է պատասխանել.

«Ով չունի  թշնամիներ, նա չունի նաեւ ընկերներ: Ես պաշտպանում եմ    պատմական ճշմարտությունը, որովհետեւ մեկ անգամ եմ ապրում այս աշխարհում: Ես ղեկավարում եմ «Հին ձեռագրերով հետաքրքրվողների միություն»  կազմակեպությունը համոզված եմ` այս հողերը հայկական են: Ի՞նչ տարբերություն, ես  ադրբեջանական ինչ ցուցակներում կհայտնվեմ: Ինչ է, ես պետք է ստեմ եւ ասեմ, որ այս հողերը պատկանում են Ադրբեջանի՞ն: Ադրբեջանն ընդհանրապես  պատմականորեն ոչ մի առնչություն չունի  Արցախի տարածքների հետ: Սրանք հին հայկական տարածքներ են»:

Ստերլիգովի խոսքով` դեռ 16-րդ դարում` Իվան Գրոզնիի ժամանակաշրջանում ստեղծված ձեռագրից պարզ է դառնում, որ  Արցախը հայկական տարածք է: «Ինչի  վրա են հիմնվում ադրբեջանցիները, երբ ասում են` դա ադրբեջանական տարածք է: Արցախի  ցանկացած գերեզմանոցում ո՞ւմ աճյուններն են: Հայերի աճյուններն են հայոց լեզվով,  ադրբեջանական ոչ մի գերեզմանոց չկա Արցախում: Ադրբեջանցիների գերեզմանոցներն Արցախում միայն ԽՍՀՄ-ի ժամանակ են եղել: Տրոցկին Ջուգաշվիլու հետ սեղմել են հայերի կոկորդը եւ Արցախը հանձնել Ադրբեջանին»,- մանրամասնել է  պրն Ստերլիգովը:

Իսկ թե ինչու է Ստերլիգովը  հաստատվել Արցախում, պատճառը պարզ է` այստեղ մարդիկ ապրում են մարդավայել: «Բացի այդ` էկոլոգիապես այստեղ մաքուր սննդատեսակներ կան, որոնք դեռ անծանոթ են ռուսական շուկային:  ԵՏՄ-ի շրջանակներում կարելի է  Արցախի սննդամթերքները  Հայաստանի միջոցով արտահանել   ռուսական շուկա»,- ասել է  Ստերլիգովը:

Ի դեպ,   Ստերլիգովը  նաեւ հայտնել է, որ ռուս-արցախյան  առեւտրի կենտրոն եւ ռուսներին մատուցել էկոլոգիապես թարմ սնունդ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ