ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ՀԱՍԱՎ ՂԱՐԱԲԱՂ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ՀԱՍԱՎ ՂԱՐԱԲԱՂ
Ժամանակակից ռուսական բիզնեսի առաջնեկներից մեկը հանդիսացող միլիարդետեր Գերման Ստերլիգովը, ով վերջերս է հաստատվել ԼՂՀ-ում, առաջիկա երկուշաբթի պատրաստվում է վերջապես հանրությանը ներկայացնել իր մերձմոսկովյան կալվածքներից Ղարաբաղ տեղափոխվելու հանելուկային քայլի պատճառները: Սակայն, ղարաբաղյան որոշակի շրջանակներում արդեն իսկ շրջանառվում է մի քանի բացատրություն: Այդ մասին ղարաբաղյան վերնախավին մոտ կանգնած ներկայանալ չցանկացող մեր աղբյուրը տեղեկացնում է.
- Ստերլիգովի ԼՂՀ գալու հետ կապվածª կան տարբեր մեկնաբանություններ: Նախ, որ նա իր մերձմոսկովյան կալվածքում վարժանքների ճամբար է ստեղծել ԲՕՌՆ կառույցի (ռուսերեն հապավում «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպություն»- Հեղ.), որը ներկայումս մեղադրվում է մի քանի սպանությունների աղմկոտ գործերով: Եվ որպես ռուս ազգայնականների հետ կապի ապացույց է ներկայացվում նաեւ այն, թեª նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Դոնբասին: Հետո կա վարկած, թե Ստերլիգովը վատ հարաբերությունների մեջ էր ռուսական իշխանությունների, եկեղեցու հետ: Կամ, որ ուներ որոշ բիզնես-խնդիրներ: Իսկ ադրբեջանական աղբյուրները մինչեւ իսկ մեղադրանք են հնչեցնում, թե Ռուսաստանը, հնարավոր աղմուկի պատճառով խուսափելով ԼՂՀ-ում պաշտոնապես ֆինանսական ներդրումներ կատարել, փորձում է դա անել Ստերլիգովի միջոցով, եւ նրան այս կերպ ուղարկել է Ղարաբաղ:
Այս ամենից մեկ բան է հաստատ. Ստերլիգովը Ղարաբաղ եկավ հանկարծակի, որոշումը կարծես թե մեկ օրում էր ընդունել, եւ այդ քայլն անակնկալ էր նաեւ նրա ընտանիքի համար: Այն տպավորությունն է, թե ինչ-որ մահացու վտանգից է փախել: Բայց, եթե պատճառն իրոք ռուս ազգայնականների հետ կապն էր, այդ դեպքում` նա Ռուսաստանում առավել քան պաշտպանված կլիներ: Եթե խնդիրն իշխանությունների հետապնդումն է, ապա ի՞նչ կապ ունի ընտանիքը: Ավելին, եթե ռուսական իշխանությունները ծայրահեղորեն էին լարված Ստերլիգովի դեմ, ապա նա ինչպե՞ս էր Ղարաբաղ հասնում. չէ՞ որ դրա համար պետք էր Բելառուսից (որտեղ մինչ այդ նա գտնվում էր ընտանիքի հետ) Հայաստան հասնել ու նոր անցնել Ղարաբաղ: Այսինքն` ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ Ստերլիգովն ապաստան փնտրեր Արեւմուտքում:
Իրականում, որքան տեղյակ եմ, օրենքի հետ կապված որոշ խնդիրներ Ստերլիգովը Ռուսաստանում ունի: Բայց նաեւ, որ նրան կալանավորելու, այսպես ասեմ, մեծ ցանկություն այնտեղ չկա: Արդյունքում` ԼՂՀ-ում հանգրվանելը լավագույն լուծումն էր: Եվ այստեղ էլ Ստերլիգովը պատրաստվում է մեծ ագրոֆերմա հիմնել, արդեն իսկ հայտարարել է ոչխարաբուծության իր ծրագրերի մասին: Իսկ որտե՞ղ է սպառելու իր աճեցրած ոչխարներին, իհարկե, իր կարողությանը համահունչ բիզնես կազմակերպի. միակ հավանական վայրը Իրանը չէ՞: Կամ նման ծավալուն բիզնեսի համար մի՞թե ամենահարմարը ազատագրված գոտին չէ: Այսինքն` իրար կապելով Ստերլիգովի ազգայնական եւ ազգային-կրոնական հակումները, նրան ձերբակալելու այդ ոչ մեծ, նույնիսկ` պաշտոնապես չֆիքսված ցանկությունը, Իրանը, կարելի է ռուս մեծահարուստի այդ «տարօրինակ» քայլի մասին ռեալ պատկերացումներ կազմել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk