ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԱՐԴԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ՆԱԽՕՐԵԻՆ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Արխիվ 12-16ԳԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԱՐԴԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
ՆԱԽՕՐԵԻՆ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Նախօրեին Գառնիի գյուղապետի Ա. Վարդանյանի որդու` Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների և համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջեւ Գառնի գյուղի տարածքում առաջացել է վիճաբանություն՝ ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով։ Այն շարունակվել է գազալցակայանի շրջակայքում, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ.Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները: Պարզվել է նաեւ, որ վիճաբանությանը միջամտել են համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանի մտերիմները՝ Ա.Սահակյանը և Ա.Հայրապետյանը. նախնական տվյալներով՝ վերջիններս ևս ինքնաձիգից կրակահերթ են արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր, ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է հրազենային 21 վնասվածք։ Iravunk.com-ի հետ զրույցում Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը անդրադառնաով կատարվածի մանրամասներին ասաց միայն հետեւյալը.
- Ոչինչ չեմ կարող ավելացնել, մինչեւ քննությունը չպարզի, ես արդեն ցուցմունք եմ տվել, կոնկրետ անուններ եմ տվել, թող իրավապահ մարմինները գտնեն տեսնեն, իրենք են, թե ոչ: Հիմա ոչինչ ասել չեմ կարող, այս պահին ոստիկանության բաժանմունքում եմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk