Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «Իմ հավաքածուն հարստացավ եւս մի աննման պարգեւատրումով» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԻՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԵՎՍ ՄԻ ԱՆՆՄԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՈՎ»

 

Այսօր «Իրավունք» թերթի խմբագրության հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների մի քանի տասնյակ հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Սակայն, մինչ այդ, մաեստրոյին անակնկալ էր սպասվում թերթի խմբագրակազմի կողմից, որը ներկայացրեց «Իրավունքի» մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ. « «Իրավունք» թերթն ամեն տարի որոշում է մշակութային ոլորտի տարվա լավագույն եւ վատագույն գործիչներին` իհարկե, ընթերցողների կարծիքը հաշվի առնելով: Եվ այսպես` պատվոգիր է տրվում ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին «Իրավունք» թերթի կողմից 2014 թվականին ՀՀ-ում լավագույն կոմպոզիտոր ճանաչվելու կապակցությամբ` 75-ամյակի, նշանակալի ավանդի եւ հայանպաստ գործունեության համար»: Ընդունելով պատվոգիրը` պարոն Մանսուրյանը ընդգծեց. «Խորապես զգացված եմ, իմ հավաքածուն հարստացավ եւս մի աննման պարգեւատրումով` պատվոգրով: Բոլորիդ շնորհակալ եմ, անշուշտ, առաջին հերթին պարոն Բաբուխանյանին (ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ-խմբ.):

Հավելենք, որ Տ. Մանսուրյանին ուղղված մեր ընթերցողների հարցերը բազմաբնույթ էին` սկսած ստեղծագործական մնայուն արժեքներ ստեղծելու գաղտնինքներից մինչեւ Բաղրամյան պողոտայի վերջին դեպքերը, որոնց պատասխանները կներկայացնենք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ