«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՊԱՏՎՈԳԻՐՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏՈՒՀՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՊԱՏՎՈԳԻՐՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏՈՒՀՈՒ ՀԱՄԱՐ(տեսանյութ)
Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Մեղապարտ կրքեր» ներկայացման առաջնախաղի ավարտին ՀՀ Վաստակավոր արտիստ ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆՆ «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի: Ընթերցողին արդեն հայտնի է, որ թերթն ամեն տարվա ավարտին, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրում է տարվա Լավագույն եւ Վատագույն մշակույթի գործիչներին` տարվա ընթացքում հանձնում պատվոգրերը:
Այս անգամ հերթը Մարիա Դիվանյանին էր, ով
«Իրավունքի» կողմից պարգեւատրվեց 2014 թվականին պարարվեստի բնագավառում լավագույն պարուհի ճանաչվելու կապակցությամբ` բալետային արվեստի ոլորտում ունեցած ավանդի համար: Պատվոգիրն ընդունելուց հետո «Իրավունքին» վաստակավոր արտիստուհին ասաց, որ իր համար մեծ անակնկալ էր. «Ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր, մինչեւ ներկայացումը, բեմադրիչ Ռիմա Պիպոյանն ինձ ասաց, որ անակնկալ ունեմ, սակայն այդ մասին կիմանամ միայն ներկայացման ավարտին: Իրոք, անակնկալ էր ինձ համար, իհարկե` շատ հաճելի անակնկալ: Փաստորեն, այսքան տարիների աշխատանքս զուր չէ, գնահատվում եմ ու հենց մամուլի կողմից, ինչը շատ հաճելի է ինձ համար, շնորհակալ եմ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk