ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ, ՄԵԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Արխիվ 12-16ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ, ՄԵԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց վստահ ելույթները: 24 երկրների ներկայացուցիչների պայքարում այս պահի դրությամբ մենք ունենք եզրափակչի երկու մասնակից և ևս մեկ մարզիկ էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկը՝ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, այսօր հաղթելով Ռիչարդ Կոչիսին դուրս եկավ կիսաեզրափակիչ և վաղը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սերբիա էր մեկնել 6 մարզիկով, որոնցից 3 աապահովել են մեդալ և դեռ պայքարում են ամենաբարձր տեղերի համար: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk