ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԱՇՏՎՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ՞Ն
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԱՇՏՎՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ՞Ն
Այսօր լրատվամիջոցները գրել էին, որ պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը պատրաստվում են նոր կուսակցություն բացել եւ զբաղվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փիառով:
Armtimes.com-ի հետ զրույցում, սակայն, Վիկտոր Սողոմոնյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր տեղեկությունները: Նա դրանք միայն համարել էր անհեթեթություն:
«Իրավունքը» փորձեց Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հստակեցնել` ի վերջո, հերքո՞ւմ, թե՞ հաստատում է տեղեկությոունները, սակայն պրն Սողոմոնյանը, առանց հարցը լսելու, ասաց, որ չի կարող այս անգամ մեզ օգնել:«Խնդրում եմ զանգահարեք երկուշաբթի կամ երեշքաբթի»,- քաղաքավարի ձեւով մերժեց խոսնակը, հավանաբար, կռահելով` ինչ հարցով է զանգահարել լրատվամիջոցը:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի հետ վերադարձի մասին լուրերը ակտուալ դարձան «եռյակի»`ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» միավորի, այսպես ասած, «ծեծ ու ջարդից» հետո: Կարելի է ենթադրել, որ նախկին նախագահն այդպես էլ չի հաշտվում երիտասարդ թոշակառուի կարգավիճակին եւ համառորեն ուղիներ է փնտրում ետ վերադարձի համար: Իսկ դա կարող է լինել քոչարյանամետ քաղաքական գործիչների աջակցությամբ, որոնցից են նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk