ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ. «ՆԱԽԿԻՆ ՊՌՈՌԵԿՏՈՐԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ»
Արխիվ 12-16ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ. «ՆԱԽԿԻՆ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ»
«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն`Հայաստանի ճարտարագիտական համալսարանի նորընտիր ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պատրաստվում է աշնանը կադրային ջարդ իրականացնել համալսարանում: Տեղեկությունները, սակայն, Ոստանիկ Մարուխյանը «Իրավունքի» հետ զրույցում հերքեց: «Ընդամենը մի նշանակում է եղել իմ կողմից: Ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանն իր դիմումի համաձայն ազատվել է եւ նրա փոխարեն նշանակվել է Մարինկա Բաղդասարյանը»,- ասաց նորընտիր ռեկտորը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, սակայն,Սուրեն Աղբալյանին հենց Ոստանիկ Մարուխյանն է ստիպել ազատման դիմում գրել, «Իրավունք»-ին տված «Պոլիտեխնիկի սկանդալներին վերջ չկա» հոդվածից հետո: «Բացարձակ նման չկա: Պրն Աղբալյանն ուղղակի ասել է, որ նպատակահարմար չի գտնում աշխատել ինձ հետ»,- կիսածիծաղ ասաց ՀՊՃՀ ռեկտորը:
Ինչ վերաբերում է Սամսոն Զատիկյանին` համալսարանի աշխատակազմի ղեկավարին, աշխատանքից հեռացնելուն, պրն Մարուխյանն ասաց, որ նրան ազատել է ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk