Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԼԵՏԻ ԴԵՐԱՍԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է»

Արխիվ 12-16

ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԼԵՏԻ ԴԵՐԱՍԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԿԱՐՃ Է»

Օրերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ երիտասարդ բեմադրիչ Ռիմա Պիպոյանի «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացման առաջնախաղը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր ՀՀ Վաստակավոր արտիստ ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում արտիստուհին հույս հայտնեց, որ գուցե ներկայացումը մտնի խաղացանկ, եւ հավելեց, որ ներկայացման իրականացման հարցում աջակցություն ցուցաբերել է թատրոնի տնօրինությունը` բեմ տրամադրելով: Ըստ մեր զրուցակցի` այս ընթացքում չի կարելի անտեսել նաեւ թատրոնի այս տարվա առատ պրեմիերաներն ու ներկայացումների վերականգնումը:

«ՆՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ՔԻՉ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ»
-Մի քանի ներկայացում վերականգնվեց, դրանք, ճիշտ է, համարվեցին պրեմիերա, որովհետեւ նոր դեկորներով ու զգեստներով խաղացինք: Մինչեւ հուլիսի վերջ կլինի նաեւ «Ժիզել» բալետի պրեմիերան` էլի նոր դեկորներով ու հագուստներով: Դա այն ներկայացումն է, որը, կարծում եմ, պարտադիր պետք է լինի ակադեմիական թատրոնում, այսօր մենք, ցավոք, նման դասական ներկայացումներ քիչ ունենք մեր խաղացանկում: Իսկ այս պրեմիերան` «Մեղապարտ կրքերը», կարելի է ասել, էքսպերիմենտալ ներկայացում ենք արել, երիտասարդ բալետմեյստեր Ռիմա Պիպոյանի հետ: Նախ` Ռիման ասաց, որ ներկայացում է ուզում բեմադրել` իշխանուհի Տարականովայի մասին` Բեթհովենի երաժշտությամբ, եւ այդ դերն ինձ առաջարկեց: Ես համաձայնեցի, որովհետեւ գիտեմ, որ նա բեմադրում է մոդեռն-պլաստիկ ոճում, եւ հետաքրքիր էր դա: Այս տարիքում ինձ հետաքրքիր է նորություն փորձելը: Ուրախ եմ, որ աշխատեցի հենց երիտասարդ բալետմեյստերի հետ:
- Բայց սովորաբար, կայացած արտիստները մի քիչ թերահավատորեն են նայում երիտասարդ կադրերին ու դժվարությամբ են համաձայնում աշխատել նրանց հետ:
- Անշուշտ, դա մեծ ռիսկ էր, այդ ներկայացումը Ռիման բեմադրել էր` ամեն ինչ կառուցելով հենց ինձ վրա, իհարկե, դա հետաքրքիր էր, ու արդյունքում չգիտեի` ինչ կստացվեր: Ամեն դեպքում, գուցե կարծիքները շատ տարբեր լինեն, մարդիկ կան, որ այդ ոճը չեն սիրում ու չեն հավանում: Իհարկե, ցանկացած ներկայացում կարող է թերություն ունենալ. դա նորմալ է, բայց արժեր բեմադրել նման գործ:

«ՄԻ ՇՐՋԱՆ ԵՂԱՎ, ՈՐ ԲԱԼԵՏԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

-Որոշ ժամանակ առաջ ասում էին թե Հայաստանում բալետային արվեստ չկա:
- Ո՛չ, բալետը միշտ էլ կա, այն չի վերացել, պարզապես մի շրջան եղավ, որ բալետը դուրս մնաց ուշադրությունից, որովհետեւ ինտելիգենտ հանդիսատեսը հեռացավ երկրից, նրանցից շատ քչերը մնացին, մեծ քանակությամբ մեր հանդիսատեսին կորցրեցինք: Այս տարի կարծես դրական շարժ կա. քիչ-քիչ քայլեր են ձեռնարկվում` մեր խաղացանկը մեծացնելու ուղղությամբ: Այսօր մեր խաղացանկը շատ փոքր է, դա կախված է մեծ ֆինանսներից: Ցանկացած լավ ներկայացում մեծ գումարների հետ է կապված, չես կարող առանց ոչ մի բանի ստանալ լավ ներկայացում: Հիմնականում ընդգրկված են 10-15 տարի առաջվա ներկայացումներ, նոր բան չի բեմադրվում, դրա համար գումարներ են պետք:

«ՄԵԾ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՆԵՆԱ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ»
-Արդեն ունեք նոր գեղարվեստական ղեկավար, դա ինչ-որ ձեւով նպաստո՞ւմ է Ձեր աշխատանքին, թե՞ Դուք Ձեր աշխատանքն եք անում:
- Իհարկե, մենք մեր աշխատանքն անում ենք, բայց մեծ թատրոնը պետք է անպայման ունենա գեղարվեստական ղեկավար: Մեր թատրոնում ամեն տրուպա ունի իր գեղարվեստական ղեկավարը, բայց ընդհանուր թատրոնին անհրաժեշտ էր, քանի որ կազմը մեծ է: Իհարկե, շատ ճիշտ որոշում էր, եւ կարեւորն այն է, որ թատրոնը ծաղկի, նոր ներկայացումներ, պրեմիերաներ լինեն, որ աշխատանքը հետաքրքիր լինի դերասանների համար:

«ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ, ԻՍԿ ԵՐԿՐՈՒՄ ԷԼ` ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՆԿԱՑԵԼ»

-Մի քանի տարի առաջ թատրոնի արտիստները բողոքում էին ցածր աշխատավարձերից...
- Այո, եղավ նման խնդիր, աշխատավարձերը բարձրացան որոշ չափով, ամեն դեպքում դա էլ է խնդիր, որովհետեւ աշխատավարձերը բարձրացել են, իսկ երկրում էլ` ամեն ինչ թանկացել: Հայաստանում մարդը չի կարող ապրել միայն մի տեղ աշխատելով, հատկապես երբ ընտանիք ես պահում: Դրանք կենցաղային հարցեր են, բայց, ցավոք, մեծ դեր են խաղում: Դերասանը չի կարող անջատվել ու զբաղվել իր ստեղծագործությամբ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված