«ՄԻ ՄԱՏ ԷՐԵԽՈՒՍ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ԲԺՇԿՈՒՀԻՆ ԱՆՊԱՏԻԺ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»
Արխիվ 12-16«ՄԻ ՄԱՏ ԷՐԵԽՈՒՍ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ԲԺՇԿՈՒՀԻՆ ԱՆՊԱՏԻԺ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ»

«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը, ըստ դատաբժշական փորձաքննության, մահացել է ոչ թե բժշկական սխալի, այլ՝ ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետեւանքով: Սակայն փոքրիկի ծնողները ոչ մի կերպ չեն հաշտվում իրենց միակ դստեր մահվան հետ եւ, չնայած փորձաքննության արդյունքներին, փոքրիկ Կարինեի հարազատները համոզված են, որ երեխայի մահվան պատճառը հենց բուժող բժիշկն է: Այդ մասին երեխայի հայրը մեզ հետ զրույցում ասաց.
- Ես այս պահին չեմ կարող շատ բացել փակագծերը, բայց դատական քննության ընթացքում բոլորն էլ փաստերով կհամոզվեն, որ իմ բալին մահվան դուռը հասցրեց բժիշկը: Մի բան միայն կարող եմ ասել. ես խորհրդակցել եմ լավագույն բժիշկների հետ եւ ինձ ասել են, որ այդ տոքսիկ շոկ կոչեցյալը չէր կարող երեք ժամվա մեջ մարդու կյանք խլել: Դա արդեն իսկ նշանակում է, որ բժշկական սխալ է եղել: Եթե իսկապես բալիս մոտ տոքսիկ շոկ կոչվածն էր, ինչի՞ բժիշկը մեզ մի բերան չասեց, որ երեխան իսկապես ծանր վճակում է, եթե նա ի սկզբանե գիտեր, թող մեզ զգուշացներ, ասեր, որ երեխուս ուրիշ հիվանդանոց տեղափոխեինք, որ երեխաս փրկվեր:
- Բժիշկը Ձեզ չի՞ տեղեկացրել, որ երեխայի վիճակը ծանր է:
- Եթե ինքը կես բերան ինձ կամ հարազատներիս նման բան ասեր, մենք վայրկյան անգամ ավելի էդտեղ չէինք թողնի երեխայիս: Գոնե թեթեւ եթե ակնարկեր, որ էրեխուս կյանքին վտանգ է սպառնում, անմիջապես կտեղափոխեի Երեւան: Բայց բժիշկը մեզ անընդհատ հանգստացնում էր, ասում՝ ոչ մի լուրջ բան չկա: Ինքը` բժիշկը անձամբ ինձ` երեխային հիվանդանոց հասցնելուց ասեց, որ էդ օրը կպառկացնեն, առավոտյան դուրս կգրեն: Նույնիսկ ասեց` հնարավոր է պառկացնելու խնդիր ընդհանրապես չլինի, ու մի քանի սիստեմա ստանալուց հետո տուն ուղարկեն:
Ես չգիտեմ` դա կլինի հայաստանյան դատարաններով, թե եվրոպական, բայց, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ բժշկի մեղավորությունը ¥իսկ դա փաստ է¤ ապացուցվի, դա հաստատ է: Մի մատ էրեխուս մահվան պատճառ դարձած բժշկուհին անպատիժ չպետք է մնա, ինքը օրենքով պետք է խստագույնս պատժվի:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk