Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Այն, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը եւ հատկապես՝ մետաղական հանքարդյունաբերությունը եղել եւ մնում է տնտեսության ամենամութ կողմերից մեկը, նոր բան չէ: Եթե ասենք, որ վիճակը հատկապես ծանր է ոսկու արդյունահանման ոլորտում, հաստատ չենք սխալվի:

ՈՍԿՈՒ ԴԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՃՈՒՄ Է
Ոսկու խնդիրը Հայաստանի համար կարեւորվում է երկու առանցքային նկատառումներից ելնելով: Առաջինը. այն պետք է լիներ պետբյուջեի համալրման կարեւորագույն աղբյուրներից մեկը, սակայն փաստն այն է, որ  կան, մեղմ ասած, համեստ մուտքեր: Եվ երկրորդը. վերջին երկու-երեք տարիներին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը եւ հատկապես՝ Չինաստանը, ակտիվորեն, աննախադեպ տեմպերով մեծացնում են ոսկու պետական պահուստները: Զուգահեռաբար՝ եվրոպական մի շարք երկրներ լուրջ խնդիրներ ունեն իրենց պահուստների հետ կապված: Ընդ որում, նաեւ այն պաշարների, որոնք ի պահ են հանձնվել ԱՄՆ-ին: Իսկ ամենահեղինակավոր մասնագետների հայտարարում են, որ այդ ոսկու հիմնական մասն արդեն իսկ կենտրոնացվել է աշխարհում թիվ մեկը դառնալու հավակնություններ ներկայացնող չինական Հոնգ Կոնգի ոսկու բորսայում: Ընդ որում, արդեն գրեթե կասկածների տեղիք չեն տալիս այն լուրջ մասնագիտական հաղորդագրությունները, որ այդ բորսան արդեն իսկ այս աշնանը ոսկու առեւտուրը դոլարային արտահայտությունից կանցկացնի յուանի, որը ծանր հարված կդառնա դոլարի համաշխարհային հեգեմոնիայի համար: Իսկ առանց դոլարային հեգեմոնիայի, ըստ բազում հեղինակավոր փորձագետների, ոսկին կվերածվի համաշխարհային պահուստային թիվ 1 միջոցի, կվերականգնվի փողի` ոսկով ապահովվածության սկզբունքը: Մի խոսքով՝ ամեն մի պետության համար ոսկին կարծես թե դառնում է ֆինանսատնտեսական կայունության հիմնական գործոն: Եվ ահա՝ Հայաստանն ունենալով ոսկու սեփական բավականին լուրջ ռեսուրսներ, զրկված է ոսկու սեփական պաշարներից:
Ուրեմն ինչպե՞ս մտածենք. Հայաստանից ոսկին գնում է այլ երկրների անվտանգությունն ապահովելու համա՞ր, թե պարզապես համապատասխան պաշարներ չունենք:

Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿԻՆ
Սկսելով երկրորդ հարցից՝ նկատենք. պաշտոնական՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով` ներկայումս Հայաստանում ունենք գրանցված 14 ոսկու եւ ոսկի-բազմամետաղային հանքավայր: Մեր պես փոքրիկ պետության համար 14 հանքավայրը լուրջ թիվ է: Իհարկե՝ հանքավայրերի թիվն այլ բան է, դրանցում մետաղի պարունակությունը՝ միանգամայն այլ: Բայց այն, որ պարունակության հետ կապված եւս խնդիրներ չունենք, հիմնավորում է չափազանց պարզ մեկ հանգամանք: Վերջին ժամանակներս ոստիկանական ամփոփագրերում հաճախակի են հայտնվում տեղեկություններ այն մասին, թե այս-այս հանքավայրերում (հիմնականում՝ Սոթքում) բռնել են հանքանյութ գողացողների: Եվ որպես կանոն՝ գողոնը առավելագույնը մի քանի տասնյակ կիլոգրամ հանքանյութի տեսքով: Թե նման ծավալներով հանքանյութից ինչ քանակի ոսկի են պատրաստվում ստանալ հանցագործները, չկոնկրետանանք: Բայց նկատենք հետեւյալ ընդհանրական պատկերը. եթե հանուն մի քանի տասնյակ կամ թեկուզեւ՝ հարյուր կիլոգրամ հանքանյութի` մարդիկ նման ռիսկի են գնում, դա արդեն իսկ հուշում է, որ ունեն նման համեստ ծավալով հանքանյութից քիչ թե շատ տեսանելի շահույթի՝ գոնե մի քանի գրամ ոսկի ստանալու ակնկալիք: Ընդ որում՝ հանքանյութը տնայնագործական մեթոդներով մշակելով: Ուրեմն ի՞նչ քանակի ոսկի է հնարավոր ստանալ հազարավոր եւ տասնյակ հազարավոր տոննաներով հանքանյութի մշակումից, այն էլ՝ գործարանային պայմաններում...
Այս պարզ եւ միաժամանակ՝ ակնառու օրինակից կարելի է գոնե աղոտ պատկերացում կազմել, թե ինչ կարգի ոսկի է ամեն տարի դուրս բերվում մեր երկրի ընդերքից: Եվ այստեղից էլ առաջ է գալիս շատ տրամաբանական եւ պարզ այս հարցադրումը. պետությունն ի՞նչ է ստանում դրանից: Այս հարցադրումն արդեն կոնկրետացում է պահանջում՝ ի՞նչ քանակի հանքանյութ է ասենք՝ տարեկան կտրվածքով հանվում հայաստանյան ընդերքից, ո՞րն է դրա հետագա ճակատագիրը, ո՞ր մասը եւ ի՞նչ մաքրությամբ է մշակվում տեղում, զուտ հանքանյութի արտահանում կա՞ եւ այլն:
Այս հարցերի հետ կապված` միանգամից մեկ նրբերանգ կարելի է ֆիքսել. ոսկու հետ կապված գրեթե ամեն ինչ դարձել է յոթ փակի տակ պահվող գաղտնիք: Համենայնդեպս՝ հրապարակային տեղեկությունները գրեթե զրոյական մակարդակի վրա են: Միայն պաշտոնական վիճակագրական որոշ ցուցանիշներից կարելի է մոտավ-ին Հայաստանում արտադրվել են մոտ 33,1 եւ իրացվել՝ մոտ 33,9 միլիարդ դրամի թանկարժեք մետաղներ, եւ հասկանալի է, որ այս թվերի հիմնական մասը վերաբերում է ոսկուն: Իրացման ծավալների գերազանցումը արտադրության նկատմամբ կարելի է վերագրել նախորդող պարվա, այսպես ասենք, պահեստային մնացորդներին: Բայց չէ՝ 2013-ին արտադրվել են մոտ 22 ու վաճառվել՝ մոտ 30,1 միլիարդ դրամի թանկարժեք մետաղներ:
Արտադրության եւ վաճառքի այս «հանելուկային» տարբերությունը դեռ շրջանցենք՝ նկատելով. ընդունված է համարել, որ հայաստանյան մետաղագործության առանցքը պղինձն է: Բայց ահա նույն վիճակագրության համաձայն, անցած տարի ունեցել ենք մոտ 33,3 միլիարդ դրամի պղնձի արտադրություն, ինչը նշանակում է, որ թանկարժեք մետաղների համեմատ պղինձն ինչ-որ արտառոց առավելություն չունի: Այլ, բան, որ բյուջետային մուտքերում պղնձի եւ թանկարժեք մետաղների տարբերությունը միանգամից աչք է ծակում:
Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում գոնե վիճակագիրների տվյալներով ֆինանսական տեսանկյունից պղնձից էապես չտարբերվող հայաստանյան ոսկու հետ: Մեկ բան կարելի է հաստատ ասել՝ այն Հայաստանում չի մնում: Երկրորդը. ներկայացված ծավալները չի կարելի վերջնական համարել այն պարզ պատճառով, որ պղնձի օրինակով ոսկին եւս Հայաստանից դուրս է բերվում, մեղմ ասած, ոչ վերջնական մշակված՝ այսպես ասած՝ 999.9 մակնիշով, ինչից էլ կախված է մետաղի վերջնական արժեքը: Ընդ որում, կիսամշակ կամ նույնիսկ՝ հանքաքարային տեսքով արտահանման մասին վրացական աղբյուրները պարբերաբար միանգամայն ուշագրավ հայտարարություններով են հանդես գալիս: Մասնավորապես, որ ունեն լուրջ կասկածներ, թե՝ հայաստանյան ոսկու հանքանյութը մեծ մասամբ դուրս է հանվում արտասահման եւ մասնավորապես՝ Վրաստան եւ այնտեղ մշակվում է Մադնեուլի լեռնահարստացման կոմբինատում: Իսկ թե ինչու հենց այդտեղ, դա արդեն շատ հետաքրքիր մեկնաբանություն ունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
(Թեման կշարունակենք մեր հաջորդ համարում)

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված