Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՀԷՑ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Արխիվ 12-16

ՀԷՑ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է


Այս օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու վերաբերյալ Մոսկվայում քննարկումներ են ընթանում ՀՀ եւ ՌԴ էներգետիկայի նախարարների մակարդակով: Մասնավորապես` քննարկվում են այն հարցերը, որոնք պետք է դրվեն համատեղ աուդիտի հիմքում: Այս մասին տեղեկացանք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրից: Նույն աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա օրերին կավարտվեն եւ վերջնական տեսքի կբերվեն աուդիտի հարցաշարի քննարկման հարցերը:

 

Եվ ինչքան ավելի առարկայական է դառնում աուդիտի հարցը, այնքան ավելի բարդ վիճակում են հայտնվում ՀԷՑ-ի, ավելի կոնկրետ` «ՌԱՕ ԵԷՍ»-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հարաբերությունները: Հիշեցնենք` թեեւ կար այն ընդհանուր տպավորությունը, թե` Եվգենի Բիբինը կլքի ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնը, սակայն, ինչպես առիթ ունեցել էինք կանխատեսել մեր մոսկովյան արժանահավատ աղբյուրի տեղեկատվությունից ելնենով, Բիբինը մնաց իր պաշտոնին: Այն պարզ պատճառով, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը նրան հեռացնելով, տեղի ունեցածի մեջ մեղավորության բոլոր սլաքները հենց Բիբինի, այդ կերպ էլ`ընկերության վրա էր ուղղելու: Իսկ ահա մեր ներքին նույնքան արժանահավատ աղբյուրներն էլ իրենց հերթին են տեղեկացնում, որ Բիբինի հեռանալու հույսեր ունեն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, քանի որ այդ դեպքում բոլոր մեղքերը Բիբինին հասցեագրելով` հանձնաժողովին, այսինքն` նաեւ ինքն իրեն էր հարվածի տակից հանում:
Մի խոսքով այն, որ հանձնաժողովն ու ՀԷՑ-ը մտնելու էին, այսպես ասած, հակադիր շահերի դաշտ, կանխատեսելի էր: Ինչպես նաեւ, որ սկսելու էին միմյանց հարվածներ հասցնել` փորձելով աուդիտի արդյունքում չարաշահումներ, խախտումներ հայտնաբերվելու դեպքում` ողջ պատասխանատվությունն էս գլխից մյուս կողմի վրա բարդել:
Եվ ահա մեր հիշատակված աղբյուրը տեղեկացնում է, որ ներկայումս երկու կողմերն էլ այն միանշանակ կարծիքին են, որ խախտումներ, այնուամենայնիվ, կհայտնաբերվեն: Ավելին. ինչքան էլ, որ առաջ է մղվում Սամվել Կարապետյանի կողմից ցանցերը գնելու թեման, մեկ է, հարցը տեղից առաջ չի գնում` ՀԷՑ-ի 200-250 միլիոն դոլար վարկերի պատճառով: Այսինքն` ինչպես եւ առաջներում, այնպես էլ` ներկայումս Ս. Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, պատրաստ է մոտ 200 միլիոն դոլարի կարգի գումար վճարել ընկերության համար, նույնիսկ` մասամբ իր վրա վերցնել ընթացիկ ճեղքվածն ու սակագինը նույնը պահել: Պայմանով, որ ընկերությունը ստանա «մաքուր»` առանց վարկային պարտավորությունների: Բայց դա էլ «ՌԱՕ ԵԷՍ»-ի սրտովը չէ, թե այդ դեպքում կստացվի, որ ՀԷՑ-ից փաստացի կոպեկ անգամ չեն ստանա: Իսկ այդ դեպքում արդեն պետք է պատասխանել իրենց բաժնետերերին, թե այդ ինչպե՞ս են կառավարել, որ ընկերության արժեքից շատ պարտքեր են կուտակվել. այսինքն այս ողջ «պարտքային բազարը» կտեղափոխվի Մոսկվա` նաեւ մյուս սեփականությունների կառավարման հետ կապված լրացուցիչ անցանկալի խոսակցություններ առաջ բերելով: Մնում է գնալ աուդիտի, փորձել պարտքերի թեման ինչ-որ կերպ Հայաստանում լուծել: Իսկ այդ դեպքում մեկ այլ «քավության նոխազ» է պետք, որի միակ հարմար թեկնածուն, անշուշտ, ՀԾԿՀ-ն է: Եվ պատահական չէ, որ վերջին ժամանակներս «ՌԱՕ ԵԷՍ»-ը մի քանի կոնկրետ հրապարակային հարվածներ է ուղղել ՀԾԿՀ-ին, թե այս ամենի պատճառն այդ կառույցի վատ կարգավորումն է: ՀԾԿՀ-ի պատասխանն էլ, ՀԷՑ-ին տասնյակներով տուգանելն է, թե` տեսնում եք ինչքան խախտումներ եք արել, ու աչք ենք փակել: Եվ նախօրեին կայացած ՀԾԿՀ-ի նիստի կեսից Բիբինի ցուցադրական հեռանալն ակնարկ էր, թե «մարտահրավերն ընդունված է», այսինքն` իր կոմպրոմատների հերթն է: Եվ որ հարվածը կուղղվի արտադրող ընկերությունների նկատմամբ ՀԾԿՀ-ի բավականին «տարօրինակ սիրո» թեմային, սպասելի է, չնայած դա նաեւ «ՌԱՕ ԵԷՍ»-ին կուղղվի. հենց վերջինս է ամենասկանդալային արտադրողի` Հրազդանի ջէկ-ի սեփականատերը:
Բայց ինչպես ՀԷՑ-ը, այնպես էլ` ՀԾԿՀ-ն, ըստ մեր աղբյուրի, սկսել են գիտակցել, որ աուդիտի դեպքում միաժամանակ երկուսն էլ լուրջ փաստերի առաջ են կանգնելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված