Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՄՈՒՇՆԵՐ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՎ ՆՈՏԱՅԱԳՐՎԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՆՄՈՒՇՆԵՐ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՎ ՆՈՏԱՅԱԳՐՎԵԼ ԵՆ


Մեկ ու կես տարվա հետեւողական աշխատանքերից հետո  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը հանրությանն է ներկայացնում «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը նպատակ ունի աջակցել արվեստի տարբեր ճյուղերի, իսկ առաջին հերթին` հայկական երաժշտությանը: Նախագծի երաժշտական պրոդյուսեր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ խոսքով`երաժշտությունը կազմում է մշակույթի զգալի մասը. «Այսօր երաժշտության պահպանությունն ու տարածումը գլոբալ խնդիր է, մի ազգի համար, որը մի կողմից ցանկանում է պահպանել իր մշակութային ժառանգությունը` փոխանցելով այն սերունդներին, իսկ մյուս կողմից`ցանկանում է իր մշակույթով պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը: Խնդրի լուծման համար ճանապարհներ փնտրելիս հասկացանք, որ պետք է սկսենք հսկայական ծրագիր: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը սկսեց իրականացնել «Հայական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը»,-նշեց բանախոսը: Նրա խոսքով` սկզբնական փուլի համար ընտրվել են կոմիտասյան այն երգերն ու երաժշտության նմուշները, որոնք ունեն բուն հայկական ծագում: Այնուհետեւ դրանք ձայնագրվել ու թվայնացվել են, որից հետո տեղադրվել վեբ-կայքում: Ըստ Ա. Մարտիրոսյանի` հայ ժողովուրդն ամնեզիա է ապրում, ով մոռացել է իր ազգային երգն ու երաժշտությունը. «Ազգայինն այնքան պետք է տարածել եւ այնպիսի ձեւեր ընտրել, որ այդ երաժշտությունը դառնա հանրամատչելի»,-ավելացրեց կոմպոզիտորը:

Երգերը ձայնագրելուց հետո, նախագծով կատարվել է նաեւ հրատարակություններ եւ նոտայագրություններ.«Ձայնագրված բոլոր ստեղծագործությունները նոտագրվել են ժամանակակից չափանիշներով: Նոտագվել է մոտ  800 էջանոց «Ժամագիրքը», Մ. Եկմալյանի «Պատարագը» եւ Կոմիտասի «Հազար ու մի խաղը»: Կոմիտասն իր ամբողջ ստեղծագործություններից ընտրել է 100 երգ` հայ ժողովրդին ու աշխարհին ներկայացնելու համար: Այդ 100 երգով նա ցանկանում էր ասել, որ սա է մեր տեսակը եւ բնույթը: Սակայն, գումար չունենալու պատճառով այդ երգերը չհրատարակեց, հրատարակեց միայն մի փոքրիկ գրքույկ, որտեղ միայն երգի բառերն էին: Ընտրված այս 100 երգը նույնպես նոտայագրել ենք, այդ ստեղծագործություններն արտահայտում են արեւելյան եւ արեւմտյան Հայաստանի ամբողջ երաժշտական ժառանգությունը»,-փաստեց կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

Ձայնագրված եւ նոտայագրված բոլոր երգերն ունեն իրենց անձնագրերը եւ դրանց հեղինակային իրավունքները պատկանում է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված