ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՆԱԵՎ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՊԱՇՏՊԱՆ Է
Արխիվ 12-16ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՆԱԵՎ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՊԱՇՏՊԱՆ Է
Բաղրամյան պողոտայում հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի ընթացքում բերման ենթարկված 50 անձանցից մեկը` ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ինչպես ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը, Ռուսաստանի կողմից գողության համար հետախուզման մեջ գտնվող կասկածյալ է եղել:
Իսկ, թե կոնկրետ ինչ գողության համար էր հետախուզվում` փորձեցինք պարզել ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ հայտնեցին.
- Բերման ենթարկված Արսեն Օհանյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա վերաբերյալ ոստիկանությունը տեղեկացրել ՌԴ իրավապահներին, այժմ քննարկվում է հետագա գործողությունների հարցը:
Նշենք, որ ըստ ֆեյսբուքում շրջանառվող լուրերի` քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը գողություն էր կատարել էլեկտրոնիկայի խանութից. գողացել էր պլանշետ:
Հատկանշական է նաեւ, որ նույն Արսեն Օհանյանը պատկանում է այն խմբին, ովքեր անցյալ տարվա գարնանը ջանք ու եռանդ չէին խնայում Ինգա եւ Անուշ Արշակյաններին քարկոծելու եւ Կոնչիտային պաշտպանելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk