Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԽՈՐՔԱՅԻՆ Է»

Արխիվ 12-16

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԽՈՐՔԱՅԻՆ Է»

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիստ վրդովված անդրադարձավ «քաղաքագետ» Իգոր Մուրադյանի` «Հայաստանը պետություն չէ» հոդվածին: Նրա խոսքով` ինքն արտահայտում է ոչ միայն իր, այլեւ շատ քաղաքացիների վրդովմունքը: Հայաստանը պետություն է: «Չի կարելի կպնել պետությանը, ազգին, կրոնին: Չի կարելի իշխանությանը նույնացնել պետության հետ: Քննադատությունը պետք է լինի հասցեական: Միայն այդպես կարելի է առաջ գնալ»,– ասաց ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

 

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայի դեպքերին, տիկին Ալավերդյանը դա համեմատեց 1988-ի շարժման հետ: «Բարձր եւ ուսյալ խավ էր պայքարում 1988-ին, բայց, ցավոք սրտի, այն ժամանակվա իշխանությունն իր գործելակերպով եւ գաղափարախոսությամբ չհամապատասխանեց հանրությանը: Ցավոք սրտի, նույնը հիմա է»,– ասաց բանախոսը:
Անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանին, դրական բնութագրելով նրան` Լարիսա Ալավերդյանը դեմ արտահայտվեց հացադուլին` որպես պայքարի միջոցի: «Դա ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում չաշխատող գործիք է, ավելին` անգամ հացադուլին որպես պայքարի միջոցի, լուրջ չեն վերաբերվում»,– կարծում է տիկին Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանը կարծում է, որ հացադուլն արդյունավետ եւ ցանկալի արդյունքներ չի տա: Հակառակը` կարող է տարանջատում առաջացրել ժողովրդի եւ երիտասարդ քաղաքական գործիչների միջեւ: Ասուլիսի ավարտից հետո «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց առաջին օմբուդսմենին:
– Տիկին Ալավերդյան, Բաղրամյան պողոտայի այս ակցիան ի՞նչ ազդեցություն կունենա հետագա քաղաքական վերադասավորումների վրա:
– Կարծում եմ` կունենա դրական ազդեցություն` թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում: Անցած անգամ ասում էին` մենք ինչ ենք սպասում մեր ոստիկանությունից: Ոչ թե սպասում ենք, այլ պահանջում ենք եւ գիտենք` կարող են լինել ուրիշը:
– Բաղրամյան պողոտայի ակցիայից հետո կարծիքներ հնչեցին, որ պետք է ստեղծվի նոր, չկառավարվող ընդդիմություն:
– Մեր ընդդիմության թերացումն այդքան կառավարելի լինելը չէ, որքան հետեւողական չլինելը: Չկա այն մտածողությունը, որ պետք է լինել սկզբունքային եւ գնալ մինչեւ վերջ: Ամեն մեկն ուզում է ասել, որ ինքն է անելու մի բան, որն ուրիշը չի արել: Բայց դա հասունանալու խնդիր է: Ընդդիմությունը պետք է փոխվի: Դեռ չեն հասունացել այն քաղաքական ուժերը, որոնք կարող են փոփոխություն բերել` առանց հեղափոխության: Հեղափոխությունը փոփոխություն չի բերում, այլ` ցնցումներ: Ես դեմ եմ ցնցումներով հեղափոխությանը:
– Վերջերս ԱԺ արտահերթ նիստին վավերացվեց ՌԴ-ից 200 մլն դոլար վարկային համաձայնագիրը: Մինչ քվեարկությունը, փոքրիկ միջադեպ եղավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ: Ըստ Ձեզ` կոնֆլիկտը քաղաքական այդ գործիչների միջեւ խորքայի՞ն է, թե` կոնկրետ հարցին վերաբերող տարաձայնություն:
– Չէ, խորքային է: «Ժառանգության» մեջ մի մասը կարծում է, որ Արեւմուտքի քաղաքակրթությունը մեզ ավելի արագ կտանի առաջ, քան ՌԴ-ի հետ նույն սայլակում մնալը: «Ժառանգության» մյուս մասի մեջ կա զգուշավորություն, որը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով եւ մեր հարեւանների (Թուրքիայի, Ադրբեջանի) եւ Հայաստանի միջեւ առկա գրեթե անփոփոխ քաղաքակրթական հակասություններով, այսինքն` մեր հարեւաններն ասում են` հայերն ընդհանրապես չպետք է լինեն: Հետեւաբար, «ժառանգության» այս մասի կարծիքով` չի կարելի ՌԴ-ին հետ մղել` առանց հստակ անվտանգության գործընկեր ունենալու: Ռուբեն Հակոբյանն այդ միտքն էր արտահայտում, եւ «ժառանգության» մեջ էլի կան նման կերպ մտածողներ: Ես Ձեզ ասեմ, որ մեր ընդդիմությունն ավելի շատ է խոսում, որ ՌԴ-ի հետ մոտ լինելը մեզ ավելի է դարձնում է Արեւմուտքի հակառակորդ, քան` Արեւմուտքը: Վերջինս շատ էլ լավ ուզում է մեզ հետ համագործակցել, ավելի հանդուրժող է այս ընթացքի հանդեպ, քան մեր որոշ ընդդիմադիրներ…
– Օրինակ` Զարուհի Փոստանջյանը:
– Թեկուզ Զարուհի Փոստանջյանը, ում դիրքորոշումը խորքային է այս հարցում: Խնդիրն այլ տեղ եմ տեսնում: Ինչպե՞ս ենք մենք հավասարը հավասարի հետ խոսում ՌԴ-ի հետ: Մեր պետական այրերը պետք է իրենց արժանապատվորեն պահեն, չառաջացնեն Բիբին-պետություն այս իրավիճակը: Սա է խնդիրը, ոչ թե` ումից վերցրին գումարներ: ՌԴ-ից էլ պետք է վերցնել, Եվրոպայից էլ: Եթե տեսնենք ինչ է (նկատի ունի, եթե պետության շահը պահանջում է-խմբ.) Թուրքիայից էլ կարելի է վերցնել:
– Այսքանից հետո կարո՞ղ ենք ասել` «Ժառանգություն» կուսակցությունը` որպես միասնական միավոր, գոյություն չունի:
– Չեմ կարծում: «Ժառանգությունը» կարծես թե կարողանում է տապալված վիճակից ոտքի կանգնել, եւ դա երեւաց նախագահի ընտրություններից հետո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված