Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

Զարմացած

Արխիվ 12-16

 

Ժամանակին, երբ Մահաթմա Գանդիին լրագրողը հարցրել էր, թե ի՞նչ կարծիքի է արեւմտյան քաղաքակրթության մասին, նա պատասխանել էր. «Կարծում եմ` լավ գաղափար կլիներ»: Գանդին միանգամայն իրավացի է նաեւ այսօր, քանզի ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ զարմանալիորեն հաստատեց, որ արեւմտյան քաղաքակրթություն գոյություն չունի: Նրա հերթական ասուլիսին անհարմար բան ստացվեց, քանզի ԱՄՆ նախագահը բերնից թռցրեց. «Հաշվի առնելով լրացուցիչ միջոցառումների սահմանումը, որոնք անցյալ ամիս հաստատվել են իմ կարգադրությամբ, մենք սկսում են «Իսլամական պետության» ուժերի արագացված վարժությունները` նրանց կազմում ընդգրկելով կամավորներին Անբար գավառի սյունիներից»: Ճիշտ է, Սպիտակ տան կայքը սղագրության մեջ փակագծերում նշել է, որ նախագահը նկատի ուներ Իրաքի զինված ուժերը, բայց, ինչպես ասվում է, ուշ է խմել «Բորժոմի», երբ երիկամներդ պոկվել ընկել են: Դե, արդեն խոստովանել է, թե ովքեր են վարժեցնում իսլամական վայրենիներին:


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնաբերել էր, որ ադրբեջանական կայքերն իր անունից հոդված են գրել եւ զետեղել: Դե, Մարտիրոսյանի մոտ «Ֆեյսբուքը» ամբողջ օրը միացրած է, եւ նա օպերատիվորեն կարող է տեղեկացնել: Սակայն ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Ֆեյսբուքից» հեռու է, ուստի մի քանի օր ոմանք պտտում էին զարմանալի սուտը, իբր նա քվեարկել է ադրբեջանական պատվիրակության առաջարկության օգտին: Բայց միեւնույնն է, ստի ոտքերը կարճ են ԵԱՀԿ ԽՎ բոլոր ելույթները տեսագրված են, եւ պարոն Գեղամյանը տեղեկացրեց. «Դա ի սկզբանե հերյուրանք էր, որն արդեն մի քանի օր է` շրջանառվում է: Այդ բանաձեւը քվեարկության է դրվել հուլիսի 9-ին, որից առաջ ես խոսք ուզեցի, հիմնավորեցի` ինչու ենք մենք դեմ քվեարկելու, եւ կարծում եմ, որ հիմնավորումս շատ համոզիչ էր, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Եվ ոչ միայն ես, այլեւ պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Ստեփան Մարգարյանը դեմ ենք քվեարկել այդ բանաձեւին»:
Քանի որ խոսք գնաց Ադրբեջանի մասին, ապա չենք կարող չհիշատակել այդտեղ կատարված ապշեցուցիչ ոճրագործության մասին: Ոմն ՄՈԼԱԳԱՐ` Մալնիկ Միրզալիեւ անուն-ազգանունով, երկար ժամանակ մշտապես բռնաբարում էր սեփական 13-ամյա դստերը, ինչպես նաեւ գոմում եղած բոլոր ընտանի կենդանիներին: Բայց պարզվում է, որ մոլագարի կինն առանձնապես չի տարբերվել բռնաբարված ընտանի կենդանիներից, քանի որ երկար ժամանակ ոչինչ չի արել, որպեսզի դստերը փրկի ամուսնու այլանդակություններից: Դե ինչ ասես, կոյունլու ցեղի թուրքերը հեռու չեն գնացել իրենց ցեղատեսակի խորհրդանիշից` սեւ եւ սպիտակ ոչխարներից: Բայց, իհարկե, թող ոչխարները ներեն ինձ այդ համեմատության համար:
Սակայն վերադառնանք Երեւան: Դե, բոլորս գիտենք, որ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ պառկացույցերի մեծ սիրահար է, եւ անգամ տաքսիստները, երբ ստիպված են արգելակել փողոցում ասֆալտի ուռուցիկ մասի առաջ, կատակում էին. «Էս Վարդգես Գասպարիին ով է այստեղ դրել»: Բայց ամենազարմանալին այն է, որ կյանքում առաջին անգամ Գասպարին Պռոշյան եւ Դեմիրճյան խաչմերուկում հացադուլ է հայտարարել եւ ոչ թե պառկել, այլ կանգնել է պաստառներով. «Ես այստեղ եկել, կանգնել եմ իմ պաստառով: Ես իմ արտահայտվելու իրավունքը ոտնահարելու կապակցությամբ հացադուլ եմ հայտարարել եւ այսօր այստեղ եմ ընդամենը դրա համար»:
«Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդ ներկայացուցիչ ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ նկատել է, որ իշխանափոխության կոչերը ժամանակավրեպ են. «Այս պահին իշխանափոխության կոչերն արդիական չեն, մենք այդ ուղղությամբ պայքարը տանելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մեր հավաքների ժամանակ, ճիշտ է, ոչ հարթակից, բայց հասարակության միջից արվել են քաղաքական պայքարի կոչեր: Դա ժողովրդի իրավունքն է, բայց մենք ամեն ինչ արեցինք` պայքարն այդ ուղղությամբ չտանելու համար: Եվ այսօր էլ նույն դիրքորոշումն ունենք: Ես, իհարկե, չգիտեմ, թե իրականում ինչ նպատակներ ունեն պայքարի երկրորդ ճակատ բացածները, բայց դեռ չշտապենք հետեւություններ անել: Իհարկե, Դավիթ Սանասարյանի կողքին կանգնած է «Հիմնադիր խորհրդարանը», ինչպես նաեւ այն ուժը, որն ապրիլի 24-ին ցանկանում էր հեղափոխություն անել, սակայն ձախողվեց: Չի բացառվում, որ այսօր նրանք փորձեն օգտվել հասարակական բողոքի ալիքից` իրենց մտադրությունն իրականացնելու եւ այդ ալիքն իրենց շահերին ծառայեցնելու համար: Իսկապես, չեմ թաքցնի, որ նաեւ այդ մտավախությամբ մեր նախաձեռնությունը դեռ հեռու է մնում նրանցից, մինչեւ ժամանակը ցույց կտա նրանց իրական նպատակները»: Դե, զարմանալի է, որ ընդամենը 22-ամյա երիտասարդի հասկացածը ոչ մի կերպ չի մտնում արդեն բազում տեղերում սպիտակած մազածածկույթ ունեցող ՀՀՇ-ականների, սէֆիլյանականների եւ այլոց գլուխները: Բայց թերեւս նրանցից շատերը զուտ հանձնարարություն կատարող են: Ժամանակին մի դիվանագետ ԱՄՆ նախագահ Լինքոլնին տեսնում է կոշիկները մաքրելիս եւ հարցնում է. «Պարո՛ն նախագահ, Դո՞ւք եք մաքրում Ձեր կոշիկները»: Ինչին Լինքոլնը պատասխանում է. «Այո՛: Իսկ ո՞ւմ կոշիկներն եք մաքրում Դուք»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, թերեւս մնում է Լինքոլնի հարցադրումը հղել մեր սուպերարմատական սուպերընդդիմադիրներին:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված