«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» ՖՅՈՒՐԵՐԸ
Արխիվ 12-16«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» ՖՅՈՒՐԵՐԸ
«Հիմնադիր խորհրդարանին» մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք որոշ մանրամասների, թե ինչպես «էլեկտրական» ցույցերի ամենաթեժ պահին քարտուղարությունից հեռացրեցին Եղիա Ներսիսյանին, այն էլ` աղջիկների նկատմամբ ոտնձգությունների ձեւակերպումով: Մեր աղբյուրի վկայությամբ` Ներսիսյանին անձամբ Ժիրայր Սէֆիլյանը հրաման էր տվել` օգտվելով «Ոչ թալանին» նախաձեռնությունում իր ազդեցությունից, կազմակերպել Սէֆիլյանի պարբերական ելույթները, ինչին Եղիա Ներսիսյանն առարկել էր, որ ակտիվիստներով պայմանավորվել են ոչ մի դեպքում չքաղաքականացնել շարժումը: Դա հարուցել էր Սէֆիլյանի բուռն վրդովմունքը, իսկ «Հիմնադիր խորհրդարանում» Սէֆիլյանին առարկելը համարվում է մեծագույն եւ աններելի հանցանք: Իսկ ձեւակերպում գտնելը հանձնարարվել էր կլյաուզնիկի անսպառ երեւակայություն ունեցող Գեւորգ Սաֆարյանին, ով նաեւ Եղիա Ներսիսյանին չէր սիրում` «Հիմնադիր խորհրդարանի» երիտասարդության վրա մեծ ազդեցություն ունենալու պատճառով:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk