ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԱՅԼԱԶԳԻ ԿՆՈՋ ՉԵԽԱԿԱՆ ԿՐՈՆԱՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ...
Արխիվ 12-16ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԱՅԼԱԶԳԻ ԿՆՈՋ ՉԵԽԱԿԱՆ ԿՐՈՆԱՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ...
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ 2011-ից Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանի Սեյրանյանն այս չորս տարիների ընթացքում ավելացրել է դրամական միջոցները:
2014 թ.-ին պրն Սեյրանյանի դրամական միջոցները ամրագրված են ոչ միայն ՀՀ դրամով (5.113.309), այլեւ արտարժույթով` դոլարով (44.500), եվրոյով (127.800) եւ չեխական կրոնայով (21.500):
Անշարժ գույք պրն դեսպանը չի հայտարարագրել, բայց դրա փոխարեն ամրագրել է ոչ միայն իր աշխատավարձից (48.487), այլեւ վարկերից ստացվող եկամուտը` 903 դոլար:
Դեսպանի կնոջ` այլազգի Նունեն Զաստուխովայի եկամուտները նախորդ տարվա վերջում ավելացել են, ընդ որում` ավելացել են եվրոյով ու չեխական կրոնայով եկամուտները: Ընդհանուր առմամբ, դեսպանի կնոջ եկամուտները 2014-ին կազմել են 15.570 եվրո:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk