ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼՈՒՑ
Արխիվ 12-16ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼՈՒՑ
Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ընդդիմության տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներն իրար հերթ չտալով` փորձում են ստվերել, մինչդեռ այս բարեփոխումներին կողմ արտահայտվող միակ ընդդիմադիր ուժը` ՀՅԴ-ն լուռ է: «Իրավունքը» փորձեց այս մասին զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ, ով, ի զարմանս մեզ, նշեց. «Եթե կուսակցության տեսակետն եք ուզում, զանգահարեք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին կամ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին»: Հավելենք նաեւ, որ պարոն Մինասյանը հորդորեց իրեն դիմել միայն որպես մասնագետ կամ ԱԺ պատգամավոր: Իսկ թե ինչո՞ւ է ընկեր Մինասյանը խուսափում ՀՅԴ կուսակցության անունից, թերեւս երկու պատճառ կարող է լինել. կամ ուզում է ստանալ նախարարական պորտֆել` առանց կոալիցիա մտնելու, կամ էլ հոգնել է մի կուսակցությունից, որտեղ համանուն խմբակցության քարտուղարը ողջ օրը շախմատ գլորելով է տարված, իսկ ինքը պետք է ջանասիրաբար աշխատի ու ոչ մի շնորհակալություն կուսակցությունից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk