Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՏԱՆԵԼՈՒ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Արխիվ 12-16

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՏԱՆԵԼՈՒ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

 

Ինչպես եւ սպասվում էր, այս օրերին ՌԴ-ում՝ Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Հվ. Աֆրիկա) եւ «Շանհայան համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) զուգահեռ անցկացվող գագաթաժողովներում ընդունվեցին եւ ընդունվում են որոշումներ, որոնք ոչ միայն համաշխարհային, այլեւ՝ պատմական նշանակություն կարող են ունենալ: Առավել եւս, որ դրանց զուգահեռ՝ Ուֆայում երեկ իր աշխատանքն սկսեց նաեւ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը՝ ԵՏՄ անդամ երկրների նախագահների մասնակցությամբ:

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՅՑԸ ՌԴ
Առաջ ընկնելով` հիշեցնենք, որ այս միջոցառումներին մասնակցելու համար երեկ Ուֆա մեկնեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ նույն օրը ՌԴ, բայց արդեն Մոսկվա՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման մեկնեց նաեւ Հայաստանի կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը: Պատահակա՞ն է հայաստանյան երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մեկնումը Ռուսաստան. հազիվ թե: Իհարկե՝ կա նաեւ այն վարկածը, թե Հ. Աբրահամյանը Դ. Մեդվեդեւի հետ հիմնականում պետք է քննարկի հայաստանյան բաշխիչ ցանցերի թեման: Սակայն Մոսկվա է մեկնել նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, այսինքն՝ ՀԷՑ-ի հետ կապված որոշակի քննարկումներ կամ լուծումներ լինելու են նախարարական մակարդակով: Վարչապետները խոսել են այդ մասին, ՀԷՑ-ի, ավելի կոնկրետ՝ էներգետիկայի խնդիրը միայն օրակարգային հարցերից մեկն էր, այն էլ՝ ոչ ամենաառաջնային: Ու հիմնականում՝ վարչապետները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»:

Իսկ դա հուշում է, որ թեեւ ՀՀ նախագահն ու վարչապետը մեկնել են ռուսական տարբեր քաղաքներ, սակայն նրանց այդ այցերի իմաստն ինչ-որ ընդհանուր տրամաբանության մեջ է: Մասնավորապես՝ կարելի է ենթադրել, որ կա ԵՏՄ գագաթաժողովի որոշ գլոբալ որոշումներ արագորեն վարչապետների մակարդակով ընթացքի մեջ դնելու խնդիր: Իսկ թե ուր է տանում նման տրամաբանությունը՝ փորձենք մոտենալ մյուս կողմից:
Սկսենք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից՝ ընդգծելով դրա կարեւորագույն որոշումներից մեկը` կազմակերպության շրջանակներում ստեղծված 100 մլրդ դոլար կապիտալով նոր զարգացման բանկի փաստացի գործարկումը: Այդ բանկը, ըստ բազում հեղինակավոր մասնագետների գնահատման, իր մի շարք առանցքային ֆունկցիաներով կարող է կազմակերպության համար ¥եւ ոչ միայն¤ կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի ¥ԱՄՀ¤ դերը: Ընդ որում՝ նույն ֆունկցիոնալ դերն է ստանձնում նաեւ Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված Ասիական զարգացման բանկը: Այսպիսով, ըստ նույն փորձագիտական գնահատականների, այս երկու ֆինանսական հաստատությունները դառնալով իրողություն, հնարավորություն են տալիս այս համակարգերի մեջ ներգրավված երկրներին ֆունկցիոնալ խնդիրներ չունենալ, եթե նույնիսկ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ԱՄՀ-ն հանկարծ դադարի գործել:  
Իսկ ահա ՇՀԿ-ի հետ կապված` այս գագաթաժողովում ամենակարեւոր դրվագը թերեւս այդ կառույցին Հնդկաստանի ու Պակիստանի լիարժեք անդամակցության հարցը օրակարգ բերելն էր: Օրակարգում պետք է լիներ նաեւ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հարցը, սակայն դրան ընթացք դեռ չի տրվում` կապված այդ երկրի միջուկային ծրագրի հետ: Եվ նկատենք. այդ հարցով Իրանի եւ վեցյակի միջեւ բանակցությունները պետք է ավարտված եւ փաստաթղթային տեսք ստացած լինեին մինչեւ հունիսի վերջ: Այն, որ ԱՄՆ-ն այս մեկ-երկու շաբաթներին արհեստականորեն ձգձգում է այդ գործընթացը, շատերն են նկատել: Այսինքն՝ այսօր-վաղը այդ պայմանագիրը կարծես թե կստորագրվի: Բայց փաստն այն է, որ այդ ձգձգումներով Վաշինգտոնին հաջողվեց Ուֆայի գագաթաժողովի օրակարգից դուրս թողնել ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հարցը, ու թերեւս՝ այն մտադրությամբ, որ մինչ հաջորդ նման միջոցառումը կկարողանան Թեհրանին ետ պահել այդ կառույցին անդամակցելու մտքից: Ինչքանո՞վ դա Վաշինգտոնին կհաջողվի, իհարկե, միայն ժամանակը ցույց կտա: Սակայն Թեհրանի այդ ուղղվածությունը փոխելը, մեղմ ասած, դժվար է լինելու, հաշվի առնելով նաեւ, որ Իրանը ՇՀԿ-ի հետ կապված` միանգամայն ծանրակշիռ տնտեսական հեռանկարներ ունի:

«ՄԵՏԱՔՍԻ ՈՒՂՈՒ» ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թե գործնական առումով ինչ առաջնային հետաքրքրություն է ներկայացնում ՇՀԿ-ն, թերեւս կարելի է տեսնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետեւյալ հայտարարությունից ելնելով. «Չինաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ եւ «Մետաքսի ճանապարհ» նախագծերի կապակցման միակ մասնակիցները չեն: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին է, եւ այդ Միության մեր գործընկերները քննարկում են նախաձեռնությունը, որը ներկայացրել են Ռուսաստանն ու Չինաստանը: Նման նախաձեռնության քննարկման բավական հարմար հարթակ է նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը»:
Այն, որ Ուֆայում այս օրերին նաեւ ԵՏՄ գագաթաժողով գումարելը մեծապես կախված էր «Մետաքսի ճանապարհի» ծրագրի հետ, վաղուց էր խոսվում: Դեռ մայիսի 9-ից, երբ մոսկովյան հայտնի շքերթի կապակցությամբ ՌԴ այցելած Չինաստանի ղեկավարության հետ քննարկումներից հետո ռուսաստանը հայտարարեց` «Մետաքսի ճանապարհին» ոչ թե Պեկինի հետ երկկողմ, այլ՝ ԵՏՄ-Չինաստան ձեւաչափով լուծումներ տալու գաղափարի մասին: Բայց այս կերպ լուծվում է «Մետաքսի ճանապարհի» մի մասի՝ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ռուսաստան-Եվրոպա բեռնափոխադրումների հարցը: Մինչդեռ «Մետաքսի ճանապարհի» գաղափարախոսությունը մեկ այլ ուղի էլ է ենթադրում, որը նախատեսում է իրականացնել բեռնափոխադրումներ Հարավային Չինաստանից Հնդկաստան, Մերձավոր Արեւելք, այնտեղից էլ՝ Եվրոպա ուղղությամբ: Գլոբալ իմաստը հետեւյալն է՝ արեւելաասիական տարածաշրջանի հիմնական բեռնափոխադրումները Եվրոպայի հետ ներկայիս ծովայինի փոխարեն տեղափոխել ցամաքային` նշված երկու հիմնական ուղղություններով: Դա նաեւ իր աշխարհաքաղաքական իմաստն ունի. այս կերպ այդ հսկայական առեւտրաշրջանառությունը դուրս է բերվում ԱՄՆ-ի, ավելի ճիշտ՝ անգլոսաքսոնական քաղաքականության դարավոր վերահսկողությունից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Ինչեւէ՝ «Մետաքսի ուղու» հենց այդ հարավային թեւի հարցն է, որ հնարավոր է լուծել ՇՀԿ-ի միջոցով, եւ այս տեսանկյունից Հնդկաստանի ու Պակիստանի անդամակցությունն այդ կառույցին իր տրամաբանական տեսքն է ստանում: Այնուհետեւ՝ երթուղին հասնում է Իրան, եւ նման հեռանկարներն աչքի առաջ ունեցող Թեհրանը հազիվ թե այս ամենը թողած՝ ընկնի վաշինգտոնյան նոր խաղերի ետեւից: Առավել եւս, որ անկախ նրանից՝ Իրանը ՇՀԿ անդամ է, թե՝ ոչ, այդ երկրով անցնելիք կոմունիկացիաներին ինչ-որ կառուցվածքային ¥դա անհրաժեշտ է, որպեսզի երկրից-երկիր բեռներն անցնելիս մաքսային բնույթի խնդիրներ չլինեն¤ լուծումներ տալու այլ մեխանիզմներ էլ կան: Մասնավորապես՝ վերջին ժամանակներս բավականին ակտիվացել են Իրանի եւ ԵՏՄ-ի համագործակցության հարցերը: Դա, ճիշտ է, քիչ տեսանելի է մնում, բայց որ իսկական մասնագիտական եռուզեռ կա, դա փաստ է: Հիշեցնենք նաեւ, որ դեռ մայիսի կեսերին Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը բարձրաձայնեց Իրան-ԵՏՄ համագործակցության հեռանկարների մասին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացի առանցքային դրվագներից է Հայաստանի դերը՝ որպես Իրանի հետ սահման ունեցող միակ ԵՏՄ անդամ:
Միաժամանակ հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի՝ «Մետաքսի ուղում» ներգրավման հարցը նաեւ Ս. Սարգսյանի հայտնի չինական այցի առանցքում էր, ընդ որում, Պեկինի ռեակցիան գաղափարի նկատմամբ միանգամայն ընդգծված դրական երանգներ ուներ: Հասկանալի է՝ կան նաեւ բեռներն Իրանից Թուրքիայով եւ Ադրբեջանով ուղղորդելու տարբերակները: Բայց. այս պահին հենց Հայաստանն է ԵՏՄ անդամ: Երկրորդը. օրերս Թուրքիայում չինական ռեստորանների վրա հարձակումներ եղան՝ Չինաստանի թյուրքական ծագմամբ ույղուրներին ի պաշտպանություն` գաղափարի տակ: Այսինքն՝ Չինաստանի հետ պանթյուրքական բնույթի այդ հակամարտությունը եղել է, կա եւ կլինի, որից հետո հարց է, թե Պեկինի համար որքանով է ընդունելի թեկուզեւ մասամբ «Մետաքսի ճանապարհին» Անկարային եւ Բաքվին կապելը, այսինքն՝ իր հետ հակամարտողներին լրացուցիչ տնտեսաքաղաքական լծակներ տալը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված