Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն գագաթնաժողովները, որոնք այժմ տեղի են ունենում Ուֆա քաղաքում, ուր մասնակցում է եւ մեր երկրի նախագահը, ժամանակի ընթացքում անվանվելու են պատմական: Քանզի այդտեղ դրվում է ո՛չ ամերիկակենտրոն եւ ոչ՛ դոլարակենտրոն աշխարհակարգի հիմքը: Այնպես որ, ամառը հագեցած է, քանզի Ուֆայի գագաթնաժողովները չեն կարող չազդել եւ հաշվի չառնվել նաեւ ներքին քաղաքական հաշվարկներում եւ գործընթացներում:

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՈՒՄԸ

Եվ այսպես, քանի որ «էլեկտրական» բողոքները մայդանի վերածելու փորձերից բան չի ստացվում, ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի սահմանադրական բարեփոխումներ:Ընդդիմադիրներն իրենց աշնանային ծրագրերում կենտրոնացել են հենց այդ բարեփոխումներին հակազդելու վրա:Ամենազուսպը առայժմ ԲՀԿ-ն է: Այդ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը նշում է. «Քանի դեռ տեքստ չկա բովանդակության վերաբերյալ, ես որեւէ գնահատական տալ չեմ կարող»:Բայց միաժամանակ. «եթե գնում է խորհրդարանական կառավարման մոդել, մեր դիրքորոշումը մնում է նույնը` խորհրդարանական մոդելը` չկայացած խորհրդարանական պայմաններում, այնպիսի երկրներում ինչպիսին Հայաստանն է, հաշվի առնելով ներքին եւ արտաքին անվտանգությունը, իր մեջ ռիսկեր է պարունակում»:
Իսկ, օրինակ, «նարնջագույն» ընդդիմադիրները տեքստը չտեսած` արդեն հակադրվում են ծայրից ծայր: Այսպես, ՀԱԿ-ը չի հետաքրքրվում բովանդակությամբ, բայց գլխանց որոշել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանադրական հանրաքվեի պատասխանը լինի բացասական: Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անկեղծանում է, որ եթե սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական ճակատ ձեւավորվի, «Ժառանգությունը» կմիանա դրան: Ավելին, նա գլխանց որոշում է, որ արդյունքը պետք է անպայման կեղծվի. «Հաշվի առնելով մեր ընտրական փորձը, բնականաբար, իշխանությունները կնկարեն շատ բարձր մասնակցություն եւ կողմերի մեծամասնություն: Եվ ինչպես միշտ, հետքվեարկության պրոցես կսկսվի»:
Ստացվում է աբսուրդային իրավիճակ` գրեթե բոլորն իրենց նախընտրական ծրագրերում մատնանշել էին անցում խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն, երբ այդ համակարգին անցնելը տեղի է ունենում իշխանության նախաձեռնությամբ, մտադիր են դրա դեմ ճակատ ձեւավորել, իսկ քվեարկության արդյունքները կեղծ հռչակելու տարբերակով էլ` փորձել դասական մայդանային գործընթաց սկսել: Այսինքն` ստացվում է, որ մեր «նարնջագույն» ընդդիմադիրները դեմ են սեփական իսկ ծրագրերը իշխանության կողմից իրագործելուն:
Այսինքն` գլխանց այդ ծրագրերը ձեւական էին, եւ նրանց հետաքրքրողը զուտ իշխանության խնդիրն է: Որ եթե իրենք չեն իշխանությունը, ապա ամեն ինչ «քըխ» է: Եվ մոգոնել են բանաձեւ` իբր սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանի իշխանության հավերժեցման մեխանիզմն են, եւ դրանց դեմ պայքարելը ինքնաբերաբար կնշանակի պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Նույն թեզերը ամիսներ շարունակ զօրուգիշեր պնդում է քոչարյանական քարոզչությունը:
Բայց քանի որ պնդում անողները վարկաբեկված են որպես թույլիկ, պարտված եւ սեփական խոստումները բազմիցս չկատարած ընդդիմություն, ապա հետաքրքիր է, ինչո՞ւ պետք է նույնիսկ իշխանությանը աչքի գրող համարող որեւէ սովորական բողոքավոր քաղաքացի նրանց հավատա, թե Սահմանադրություն տապալելով եւ հանրաքվեի արդյունքների դեմ բողոքելով` իրենք իրականացնում են ներկայիս վարչակարգի իշխանազրկում: Մինչդեռ գործնականում կառավարման համակարգը փոխելը կենսական խոչընդոտ կարող է դառնալ միմիայն Ռոբերտ Քոչարյանի համար` 2017-2018-ի համապետական ընտրություններին իմաստազրկելով իշխանության վերադառնալու նրա փորձերը: Հիմա հարցրեք ցանկացած բողոքավոր քաղաքացու` իսկ կամենո՞ւմ է իշխանության գլուխ տեսնել Ռոբերտ Քոչարյանին: Կարծում ենք` պատասխանն ակնհայտ է:

ԻՍԿ ԻՆՉ ԵՂԱՎ «ԷԼԵԿՏՐԱՄԱՅԴԱՆԸ»

Եվ այսպես, բոլորս ականատես եղանք, թե ինչպես «Ոչ թալանին» նախաաձեռնությունից անջատված մայդանային խումբը խղճուկ հանրահավաք անցկացրեց: Անշուշտ, շատ հետաքրքիր էր դիտել «հնդկական կինոն», թե ինչպես են պաթետիկ ձեւով խնդրում Դավիթ Սանասարյանին դուրս գալ հացադուլից, եւ նա էլ, իբր չուզելով, համաձայնում է` պայմանով, որ ժողովուրդը լավ կպայքարի:
Այդպես էլ պետք է լիներ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր այդ հանրահավաքին իր չմասնակցելու մասին: Իսկ նոր մայդանչիներն իրենք իրենց կոչել են «լուսավորիչ» շարժում, կողքն էլ իհարկե գրել դրա անգլերեն հոմանիշը` «իլյումինատոր»: Դե, այդ անունից մասոնության հոտ է գալիս, իսկ նորանոր «լուսավորիչներ», ովքեր քարուքանդ կանեն մեր երկիրը, մեզ հաստատ պետք չեն, գոհ ենք եւ շնորհակալ: Ի դեպ, թարսի պես էլ ընտրել են խորհրդանիշ` բանալիի անցքը, գույնը` նարնջագույն: Արդեն այդ տգեղ խորհրդանիշով շապիկներ էլ են հայտնվել: Այդ խորհրդանիշով էլ, կարծես թե, ուզում են ասած լինել` մենք բանալիի անցքով կսողոսկենք եւ մայդան կանենք: Ծիծաղելի է, միանշանակ երեւում է, որ մարգինալ, լուսանցքային ուժեր են, բայց տհաճ նստվածք մնում է: Այդ ինչո՞ւ աբիժնիկության գարշահոտությունը փչում է ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմությունից: Լավ, մի հատ պոզիտիվ գաղափար դուք չունե՞ք, որեւէ բան չկա, որ ասեք` առաջարկում ենք այսինչ լավ բանը: Այդպես էլ չաճեցին` «դուք քըխ եք, դուք գնացեք, մենք գանք» մակարդակից:
Ի դեպ, դեպի մարգինալացում գնում է եւ «Ոչ թալանին» նախաձեռնությունը` շնորհիվ իր համակարգողներից մեկի` Վաղինակ Շուշանյանի պաթոլոգիկ թուլության: Ճիշտ բաները հայտարարում է, բայց հետո ընկնում տվայտանքների մեջ, որպեսզի մայդանչիներն իրենց հանկարծ դավաճան չանվանեն, եւ անում անտրամաբանական քայլեր: Այսպես, բավականին տարօրինակ է, որ նա սոցցանցերում ակտիվորեն տարածում է ինքնակոչ լուսավորիչների նյութերը, գնում նստում նրանց շարքերում` որպես «շարքային քաղաքացի»: Իսկ նրա կոչերից մեկն ընդհանրապես մաքուր մայդանային էր` նա կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատները` դրանով ստեղծելով քաղաքական ճգնաժամ եւ լեգիտիմությունից զրկելով խորհրդարանը: Լավ, բա ո՞ւր մնաց քաղաքականացումից հեռու մնալու դիրքորոշումը: Կարճ ասած, այդ տղայի գլխին սեփական թուլությունը փորձանքներ է բերում: Դե, հիշենք թեկուզ ամբողջ լրատվական դաշտով շրջած լուսանկարները, թե ինչպես է նա Բաղրամյանից հեռանալուց հետո դառնորեն հեկեկում Ազատության հրապարակում: Դե, եթե առաջնորդներից մեկը ի զորու չէ սեփական խոսքին ու գործին տեր կանգնել, ապա բուն նախաձեռնությունն էլ անխուսափելիորեն կմարգինալացվի: Միայն թե, դրա պատճառով բազում ակտիվ, ազնիվ եւ խանդավառ երիտասարդներ չհիասթափվեն եւ չվերածվեն ժխտողական ցինիկների:

ՉԳՈՎԱԶԴՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Մինչ հանրահավաքային կրքեր էին եռում, առանց աղմուկի իրենց գործն էին անում իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ: Այսպես, հանրությանը չի էլ ասվելու, թե ովքեր քանիցս կարողացել են երիտասարդ ակտիվինստներին նրբանկատորեն ետ պահել քյառթու քաղաքական աֆերիստների լարած ծուղակներից եւ անխոհեմ քայլերից:
Իսկ չգովազդվող աշխատանք բավականին կատարել են ՀՀԿ խմբակցության հայ-ռուսական հարաբերությունների գծով ծանրքաշային ներկայացուցիչները` ՍԻՄ-ը եւ «Ազգային միաբանությունը»: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բավականին ջանքեր գործադրեց, որպեսզի ռուսական լրատվադաշտը փոխի իր վերաբերմունքը Հայաստանում կատարվող իրադարձություններին, նրա բազմաթիվ հարցազրույցները, անշուշտ, ազդեցություն թողել են ռուս լսարանի տեսակետների վրա: Իսկ Արտաշես Գեղամյանը իր վրա վերցրեց արտաքին քաղաքական կարեւոր գործառույթ` Հելսինկիում ԵԱՀԿ ԽՎ  նստաշրջանին` պաշտպանելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին արեւմտյան հարձակումներից: Ռուսական լրատվամիջոցները դրա առնչությամբ նշեցին, որ Հելսինկիում միայն Հայաստանն աջակցեց Մոսկվային, սակայն դա ճիշտ չի լինի դիտարկել զուտ որպես աջակցություն ռուսներին: Ի վերջո, եվրոպական հարթակներում աշխարհաքաղաքական հակամարտությունները մեղմելուն ուղղված ամեն մի քայլ բխում է մեր երկրի շահերից, զուգահեռաբար նաեւ բարձրացնելով մեր երկրի կշիռը:

ԻՆՉ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ
Արդեն գաղտնիք չեն ջերմ` ինչպես անձնական, այնպես էլ քաղաքական հարաբերությունները Արթուր Բաղդասարյանի եւ Արա Աբրահամյանի միջեւ: Աբրահամյանի քաղաքական հավակնությունների արտահայտիչը, ըստ ամենայնի, լինելու է հենց ՕԵԿ-ը, որը ցանկանում է ձերբազատվել սեփական անունից եւ դառնալ «Հայկական վերածնունդ»: Համանուն հասարակական-քաղաքական երիտասարդական միավորում ստեղծելը դա ոչ միայն ձգտում է ցանցային կառույց ունենալ, այլեւ արտացոլում են ՕԵԿ անունից ձերբազատվելու ձգտումը: Թե ինչքանով անվանափոխությունը արդյունավետ կլինի` դժվար է ասել, չէ՞ որ մեր աչքի առաջ կա ՀՀՇ-ի անվանափոխման դառը փորձը, որն այդպես էլ ՀՀՇ-ի խարանը չսրբեց ԼՏՊ-ի թիմի ճակատից:
Բայց ավելի կարեւորը հետեւյալն է: Կարծես թե, այդ գործընթացի թիկունքում ստվերում երեւում է եւ Ռոբերտ Քոչարյանի ֆիգուրը: Ու հարց է ծագում` ինչքանո՞վ են հեռուն գնալու Արա Աբրահամյանի հավակնությունները, արդյո՞ք առճակատման սխեմա ստեղծելու փորձ է արվելու, եւ ինչքանո՞վ այդտեղ տուրք կտան Ռոբերտ Սեդրակիչի նկրտումներին: Ճիշտ է, բոլորի աչքի առաջ էր, թե ինչ ավարտ ունեցավ քոչարյանական ստվերային ազդեցությունը ԲՀԿ-ի պարագայում, բայց միշտ չէ, որ հատկապես քաղաքական կյանքում մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա: Ինչեւէ, այդ միավորման նկատմամբ հարկ է ուշադիր լինել, քանզի, խոշոր հաշվով, դա առավելագույն  ռեսուրսներ ունեցողներից է լինելու ոչ իշխանական դաշտում: Բայց իրադարձություններից առաջ չընկնենք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված