ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
| ՀԻՄԱ ԷԼ ՍԱ՞ (ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՑԱԴՈՒԼ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) – Մեր սոված հալը, սրա Եվրոպայից կուշտ գալը… % % % ԴԵՖՈԼՏ Ըստ Ավիացիայի գլխավոր վարչության` Հունաստանը Միշա Բաղդասարովի օրն է ընկել: Տարբերությունն այն է, որ Բաղդասարովը կերավ օդի փողերը, իսկ Հունաստանի վերցրած վարկերը հօդս ցնդեցին: % % % ՐԱՖՖՈՒ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՋՈՒՐ ԴԱՐՁԱՆ Ըստ «Ժառանգության» մամուլի հաղորդագրության` Րաֆֆի Հովհաննիսյանին Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում հանդիպելիս նույնիսկ բժշկական մոմիկի չարժանացրեց: |
ԲՈՆՈՒՍ ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ Պարույր Հայրիկյանին Բաղրամյան պողոտայում եվրադրոշով ցույց անելու համար Սիբիր սանատորիայի անվճար ուղեգիր են հատկացրել, որ օր ծերության ջահելությունը կրկին «վայելի»: % % % ԼԻԿՎԻԴԻՍՏԸ Եվրամայդանիստների համաշխարհային կրթական կենտրոնից հայտնում են, որ Դավիթ Սանասարյանը Երեւանի ցույցը պռավալ տալով` լիկվիդ է մնացել եւ հացադուլով փորձում է վերաքննություն հանձնել: % % % ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ (ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ` ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԻՐ ՑՈՒՑԱՐԱՐ ՔՈՒՅՐԻԿՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ) – Ինչ էլ լինի, քո՛ւյր, իմ քո՛ւյր, հեռանալիս չանիծեք… |

ԱՉՔԸ ՏԵՍԱԾԻՑ Ա ՎԱԽԵՆՈՒՄ
Ոստիկանները Բաղրամյան պողոտայի ցուցարարներին հիմնականում ոտքերն առաջ էին բերման ենթարկում, որ գնալնները լիներ, գալները` ոչ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝