Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽԱԲԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ…»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽԱԲԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ…»

Աշխատանքային իրավունքի ոլորտում խնդիրները բազմաթիվ են, աշխատողների իրավունքների խախտումները` բազմաթիվ:  Այս ամենին զուգահեռ Հայաստանում  սնկի նման ավելանում են աշխատանքի տեղավորման  գործակալությունները, որոնք իրականում դարձել են քաղաքացիների հաշվին գումար  վաստակող  կազմակերպություններ:

«Իրավունքին» է դիմել Երեւանի քաղաքացի Թամարա Դալլաքյանը, ով այս տարվա հունվարին պայմանագիր է կնքել աշխատանքային գործակալություններից մեկի հետ, սակայն, ինչպես եւ հիմնականում տեղի է ունենում, աշխատանքի չի տեղավորվել: Պայմանագրում, սակայն, հստակ նշված է` կատարողը չի երաշխավորում աշխատողի պատվիրատուի աշխատանքի ընդունվելու պարագան: «Իրավունքը» սոցապ նախկին նախարար, աշխատանքի իրավունքի մասնագետ Գեւորգ Պետրոսյանից պարզեց` կարի՞ք կա աշխատանքային գործակալությունների գործունեությանը դաշտն այնպես կարգավորել, որպեսզի այդ կազմակերպությունների ծառայություններից օգտվողները կոտրած տաշտակի առաջ չկանգնեն: «Եթե քաղաքացին անգործունակ չէ, չափահաս է, ի շահ իրեն ձեռք է բերում պայմանավորվածություններ ու պարտականություններ` կնքելով պայմանագրեր: Եթե պայմանագրում հստակ նշված է` միջնորդ կազմակերպությունը չի երաշխավորում աշխատանքի տեղավորում, բայց այդքանից հետո քաղաքացին գիտակցաբար այդ կազմակերպությանը գումար է վճարում, չի կարող որեւէ փոխհատուցում ստանալ կազմակերպությունից»,- պարզաբանում է մասնագետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանում, ըստ Գեւորգ Պետրոսյանի, միջնորդ կազմակերպությունների ոլորտը կանոնակարգված չէ. «Զբաղվածության մասին օրենքում ասվում է, որ աշխատանքի տեղավորման գործառույթով  կարող են զբաղվել  ոչ պետական կառույցները»:

Պետությունը, ըստ  մեր զրուցակցի  իրավունք չունի  միջամտելու  երկու մասնավոր սուբյեկտի փոխհարաբերություններին, քանի որ դա կդիտվի  որպես  մասնավոր գործունեությանը  կամայական միջամտություն:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով,  ցավոք սրտի, առանց հաշվի  առնելու մեր երկրի հնարավորությունը, մտածողությունը,   Հայաստանում  եվրոպական երկրների օրինակով  1991 թ-ին հիմնվեցին  աշխատանքի տեղավորման  գործակալություններ: «Այս կառույցների   ի  հայտ գալը մեր երկրում վատ  չէ, այլ հարց է, որ մենք  դեռ չունենք իրավունքներից օգտվելու մշակույթ: Պայմանագիր են կնքում, հետո ականջի ետեւ են գցում կամ ուշադիր չեն կարդում պայմանագրի կետերը»,- մանրամասնում է  պրն Պետրոսյանը:

Սոցապ նախկին  նախարարը չի ցանկանում աշխատանքի տեղավորման գործակալություններին մեղադրել խաբեության համար, քանի որ բավարար փաստեր են  անհրաժեշտ. «Գուցե միտումնավոր  խաբելու նպատակ կա, բայց  միանշանակ  ասել` խաբեությամբ են զբաղվում աշխատանքի տեղավորման գործակալությունները , ճիշտ չէ»:

Նախկին նախարարի խոսքով`  եթե պարբերաբար  խոսվի  գործակալությունների մասին, քաղաքացիները պատշաճ ձեւով  իրազեկվեն, ապա նման խնդիրների առաջ չեն կանգնի, իսկ աշխատանքի տեղավորման գործակալություններն էլ ինքնըստինքյան  կլուծարվեն: Ասել թե` չկա պահանջարկ, չկա նաեւ առաջարկ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված