ՍԵՐԲԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Արխիվ 12-16ՍԵՐԲԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Մնջախաղի պետական թատրոնը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած «Միմոդրամայի եւ մնջախաղի միջազգային փառատոնից» վերադարձել է ոսկե մեդալով: Հունիսի 25-28-ը կայացած փառատոնին մասնակցել են արտիստներ Կանադայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Իսրայելից, Բուլղարիայից, Խորվաթիայից եւ Սերբիայից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Մնջախաղի պետական թատրոնը փառատոնին հանդես է եկել «Աթոռի ոգին» մոնոներկայացումով:
Թատրոնի տնօրեն, ներկայացման ռեժիսոր եւ հեղինակ Յուրի Կոստանյանի «Աթոռի ոգին» ներկայացումը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաբարձր գնահատանքին:
Իսկ հունիսի 28-ին` փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, Մնջախաղի պետական թատրոնը` «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk