ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՔԵՑ ՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՔԵՑ ՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Հուլիսի 5-ն այսուհետ կրկնակի տոն է լինելու լուսանկարիչ, երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար, քանի որ հենց այդ` ՀՀ Սահմանադրության խորհրդանշական օրը, Կ. Գրիգորյանը լքեց ցանկալի փեսացուների շարքը: Այդ օրը տեղի է ունեցել նրա նշանադրության արարողությունը:
Նշենք, որ երգահանի ընտրյալը նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Ի դեպ, վերջին շրջանում Կարենը հաճախ էր Արեւիկի հետ հայտնվում այս կամ այն միջոցառմանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` նշանադրության արարողությունը կայացել է Երեւանում` Արեւիկ Գրիգորյանի հայրական տանը, մտերիմների շրջապատում:
«Իրավունքը» միանում է բոլոր շնորհավորանքներին` զույգերին մաղթելով անսպառ սեր եւ երջանկություն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk