Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

«ՎՏԱՆԳՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ, ՑԱՎՈՔ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՎՏԱՆԳՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ, ՑԱՎՈՔ,

ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՀՀ տարածքում այսօր հաշվառված եւ պետական ցուցակում ընդգրկված կա 24 հազար 224 հուշարձան` իր 7304 տարածքային միավորումներով: Համեմատական կարգով Խորհրդային Միության տարիներին արված վերջին հաշվառման ժամանակ` 1988 թվականին, պետական ցուցակում ընդգրկված էր 15000 հուշարձան: Այսօր հարեւան Վրաստանում հաշվառված է 7000 հայկական հուշարձան: Սակայն գաղտնիք չէ, որ այսօր ոչ բոլոր հուշարձաններն ունեն բարվոք տեսք: ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ հավաստմամբ` հուշարձանների պահպանման հարցում հանրային պատասխանատվության բարձրացումն իսկապես շատ կարեւոր է.

Հնարավոր չէ, որ Մշակույթի նախարարության աշխատակիցներն ամենուրեք ու ամենուր լինեն: Հուշարձանների պահպանությունը բոլորիս խնդիրն է, միայն մեկ կամ տասը անձից չէ կախված: Բոլորս միահամուռ պիտի լծվենք այդ գործին, անշուշտ հանրության հետ նաեւ կարեւոր է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունը: Չէի ցանկանա միայն վատաբանել մեր բնակչությանը, նրանք հիմնականում մեծագույն հարգանքով եւ ակնածանքով են վերաբերվում սեփական հայրենի պատմությանը, ժառանգությանը: Բայց, օրինակ` չգիտես ինչու, խաչքարի վրա մոմ են վառում եւ վնասում այն, իրենց թվում է, թե լավ բան են անում: Չի կարելի, այդ փոքր բաներից է սկսվում ամեն ինչ: Սակայն, տարվա ընթացքում լինում են նաեւ հրատապ դեպքեր: Պարզ է, որ վտանգված հուշարձանների թիվը, ցավոք, գերազանցում է հնարավորությունները եւ հաճախ կարող են նաեւ բնական աղետներից փլուզման դեպքեր լինեն: Օրինակ 2 տարի առաջ հորդառատ անձրեւներից Մեղրիի ամրոցի մի մասը փլուզվեց եւ անհրաժեշտություն առաջացավ ընդգրկել հրատապ հուշարձանների վերանորոգման ցուցակում: Այս տարի Արթիկի եկեղեցիներից մեկը, որը նախատեսված էր 2017-ից սկսել վերականգնման աշխատանքները, առաջացավ հրատապ որոշակի ամրակայման անհրաժեշտություն: Նախատեսված է այս տարի վերանորոգման աշխատանքներ իրականացնել 18 հուշարձանի վրա: Անկախ սեփականության ձեւից, 18 հուշարձաններից 10-ը սեփականությամբ պատկանում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, այսինքն` պետությունը չի վերականգնում միայն պետական սեփականություն հանդիսացող կոթողները»:
«Իրավունքի» խնդրանքով ՀՀ մշակույթի փոխնախարարը ներկայացրեց վերանորոգման ընթացքի մեջ գտնվող պատմական հուշարձանների մի մասը.
- ԼՈՌԻ ԲԵՐԴ. Պաշտպանական ամրաշինական միջնադարյան շատ կարեւոր կառույց, որը կարծես Անիի մանրակերտը լինի: Այստեղ 2012 թվականից են սկսվել վերանորոգման աշխատանքներ: Մուտքի հատվածն արդեն ձեւավորված է, պարիսպն իր ուրվագիծն ունի, տարածքում կան բաղնիքներ, հասարակական, քաղաքացիական, նաեւ հոգեւոր կառույցներ: 2011 թվականից գործող արգելոցի մասնաճյուղ է եւ հետագա տարիներին` մոտ տասը տարի հետո, այն հետաքրքիր զբոսաշրջության վայր կարող է դառնալ: Չնայած` արդեն իսկ դարձել է:


ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑԻ.Այստեղ վերականգնման աշխատանքներն սկսվեցին 2012 թվականից` Գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Թերեւս մենք միակ ազգն ենք, որ ունենք Թարգմանչաց տոն, Թարգմանչաց եկեղեցի: Այն  շատ գողտրիկ, հետաքրքիր եկեղեցի է` լրջագույն խնդիրներով: Ճարտարապետներ` Աշոտ Մանասյան, Սուրեն Սարոյան: Հետաքրքիր նոր տեխնիկայով ու նոր մեթոդոլոգիայով է վերականգնվում: Եթե մենք նույն ֆինանսավորմամբ շարունակենք, ապա մինչեւ 2018 թվականը կավարտենք աշխատանքները:

 

ՔՈԲԱՅՐԱՎԱՆՔ. Աշխատանքներն սկսվել են 2006 թվականից եւ շարունակվել փոքր ընդմիջումներով: Զանգաշտարակը ավարտուն տեսք ունի, կարելի է ասել` արդեն ամբողջությամբ ավարտել ենք ու անցել սեղանատանը:




ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ. Սա թերեւս վերջին շրջանում խոսակցությունների կիզակետ դարձած վայր է: Այստեղ վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2012 թվականից, առիթը` անշուշտ առաջին հայացքից տհաճ բուսականությունը մաքրելն էր: Սակայն աշխատանքներն սկսելիս հասկացանք, որ այնտեղ հարցեր կան, որոնք արտաքուստ մի գուցե չեն երեւում եւ ընդհակառակը` կան հարցեր, որոնք արտաքուստ երեւում են, թե մեծ խնդիրներ են, ասենք` ճաքեր, բայց իրականում իրենք դինամիկ ճաքեր չեն, որոնք առաջնային լուծում չեն պահանջում: Սանահինի դեպքում իրականացվել է լուրջ աշխատանք ոչ միայն հայազգի, այլեւ իտալացի եւ գերմանացի գործընկերների կողմից, տարբեր չափումներով կազմվել է եզրակացություն, ինչի հիման վրա` վերականգնման նախագիծ, որն այժմ ի կատար է ածվում փուլային: Ֆինանսավորումը կազմում է  տարեկան միջինը 20-22 մլն դրամ: Այժմ աշխատանքներն իրականացվել են փոքր եկեղեցու` Աստվածածին եկեղեցու տանիքի ծածկասալերի մաքրման աշխատանքները, հետո գավիթում, մագիստրոսի ճեմարանում: Լավ է, որ հանրությունը մտահոգված է իր մշակութային ժառանգության պահպանման հարցով, այստեղ եւս մարդիկ եկեղեցու արձանագրություններով քարերի կողքին տեսել են սրբատաշ քարեր, եւ իրենց թվացել է, թե արձանագրությունները հանվել են: Այդ արձանագրություններով պատը, որտեղ բացակայում են քարերը, մենք ստիպված էինք փոխարինել սրբատաշ քարերով, քանի որ մինչ վերանորոգումը` քարերը թափված են եղել: Ընդհանրապես վերականգնման պրակտիկան այնպիսին է, որ պետք չէ Դիսնեյլենդի նման փսեվդո ինչ-որ պատնեշներ դնել, այսինքն` մենք չգիտենք, թե ինչ է գրված այդ արձանագրության վրա ու փոխարենը դնել ինչ-որ բան` ճիշտ չէ: Ազնիվը եւ ճշմարիտն այն է, որ երեւում է, որ նոր է տեղադրված:


ԳՈՇԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ. Գոշ համայնքում իրականացնում ենք  2 առանձին հուշարձանների` Գոշավանքի վանական համալիրի ծածկերի ամբողջական վերականգնման ծավալուն աշխատանքներ: Ավարտը նախատեսվում է մինչեւ 2020 թվականը: Վերականգնվում է նաեւ Մխիթար Գոշի դամբարանը, որը մի փոքր ավելի հեռու է գտնվում համալիրից, Դամբարանի աշխատանքները կավարտվեն հենց այս տարի:



Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված