Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ


Հուլիսի 12-ին  Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակեպության տոնը, որը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է եւ հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորություններից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: Վարդավառի տոնին նախորդում, է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրն ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է:

«Համաձայն Ավետարանի,  Հիսուս Քրիստոսն իր երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբոսի եւ Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռ`աղոթելու: Աղոթելու պահին Քրիստոսն առաքյալների առաջ պայծառակերպվում է: Պայծառակերպության ամբողջ խորհուրդն ու իմաստը կարեւորովում է հատկապես հոգեւոր վերափոխման,  Աստվածային ներկայության բացահայտման խորհրդով, որովհետեւ յուրաքանչյուրիս մեջ Աստվածային պատկերը հաստատված է շատ ամուր, պարզապես առօրյա կյանքում շատ հաճախ մոռանում ենք այս մասին»,-անդրադառնալով Վարդավառի տոնի նախապատմությանն ու խորհրդին նշեց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Նրա խոսքով`Վարդավառի տոնը նշելիս Սորբ Պատարագով, աղոթքով եւ նախապես պահեցողությամբ` մարդիկ վերափոխում  են իրենց անձը եւ իրենց ենթագիտակցության մեջ ձեւավորում այն իրողությունը, որ յուրաքանչյուր քրիստոնյա կարիք ունի վերափոխման.«Աստվածային լույսը յուրաքանչյուրիս համար այն կարեւոր իրողությունն է, որի մեջ մարդը քայլելով երբեք չի սայթաքի ու սխալվի: Այդ լույսը մեր կյանքի ամենակարեւոր պայմաններից մեկն է`հեգեւոր առումով ամուր ու հաստատուն մնալու համար»,-շեշտեց տեր Եսայի Արթենյանը:

Վարդավառի տոնին բոլոր  եկեղեցիներում  կմատուցվի Սուրբ Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք համայնքներում հոգեւոր արարողություններից բացի տոնը կնշեն նաեւ ժողովրդական սովորություններով: Իսկ տոնի նախորդ օրը`հուլիսի 11-ին Երեւանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում ԱՀԹ երիտասարդաց միությունները «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի հետ կտոնախմբեն Վարդավառը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված