Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

«ԱԽ, ԱՅԴ ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ. ԻՆՉ ԱՆՈՒՄ-ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԿԱՆԱՅՔ ԵՆ ԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱԽ, ԱՅԴ ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ. ԻՆՉ ԱՆՈՒՄ-ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԿԱՆԱՅՔ ԵՆ ԱՆՈՒՄ»

 

«Իրավունքի» զրուցակիցն է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ումից փորձեցինք հետաքրքրվել, թե վերջին շրջանում, որոնք են վարորդների  հիմնական խնդիրները, ի՞նչ ընթացքի մեջ են վարորդների կողմից դատարանում շահարկվող մի շարք դատական գործեր, հիմնականում ի՞նչ վիճահարույց խնդիրներով են վարորդները դիմում դատարանի օգնությանը:

-Վերջերս հայտարարել էիք, որ զբաղվում եք մի շարք դատական գործերով, որոնց ընթացքում վարորդները վիճարկում են Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տեսուչների ինչ-ինչ գործողություններ, կամ խնդիրներ կան արագաչափերի եւ տեսախցիկների հետ: Ինչպիսի՞ն է այդ իրավիճակը:
- Նախ պետք է նշեմ, որ վարորդ-տեսուչ հարաբերություններն, ասենք, այս տարվա կտրվածքով նույն են մնացել անցյալ տարվա համեմատ: Այսինքն՝ առանձնապես չեն փոխվել կոռուպցիոն ռիսկերը: Ինչ վերաբերում է վարորդների կողմից բողոքներին, պետք է ասեմ, որ եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ունեցել ենք մոտ 80 դատական գործ, ապա տվյալ պահին դատարանում ընթացքի մեջ է մոտ 20-ը: Առաջընթաց կա նաեւ շահած գործերի առումով. եթե անցյալ տարի մենք դատական գործերի 70 տոկոսն էինք շահում, ապա այս տարի այդ թիվը 95 տոկոսի է հասնում: Այլ կերպ ասած՝ այս տարի մենք ունենք միայն մեկ վճիռ մեր դեմ, որը պետք է բողոքարկենք, եւ մեկ գործ էլ` ՃՈ-ի կողմից է բողոքարկված` Վերաքննիչ դատարան:
- Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում վարորդները Ձեր ՀԿ:
- Մեզ դիմող վարորդների մեծ մասը հիմնականում չեն տիրապետում երթեւեկության կանոններին, այլ կերպ ասած` չգիտեն, թե հասարակ խաչմերուկը որն է, չեն տիրապետում հետիոտնային անցումներին առաջ եւ  հետ կանգնելու հարցին եւ չեն կարողանում իրենց իրավունքները լիարժեք պաշտպանել, երբ վարորդ-տեսուչ հարաբերություններին են առնչվում: Դա նշանակում է, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ դեռեւս լուրջ անելիքներ ունենք: Տվյալ պահին մենք իրականացնում ենք ճանապարհային երթեւեկության կազմակերպման վերաբերյալ մշտադիտարկում, այսինքն՝ հայտնաբերելով երթեւեկության կազմակերպման թերությունները եւ վարորդների կողմից տրված առաջարկները` ներկայացնում ենք ՃՈ եւ քաղաքապետարան: Այս կապակցությամբ մի հետաքրքիր հարց է ծագել, թե վերջապես ո՞վ պետք է զբաղվի մայրաքաղաքի երթեւեկության կազմակերպման հարցերով: Պարզվում է, որ դրանով պետք է զբաղվի քաղաքապետարանը, բայց քաղաքապետարանն ասում է, որ իրենք դա իրականացնում են միայն պատվիրված ձեւով: Մենք գտնում ենք, որ երթեւեկության կազմակերպումը քաղաքապետարանի պարտավորություն է, եւ հիմա այդ հարցով ենք զբաղվում:
- Որո՞նք են այն հիմնական վիճահարույց խնդիրները, որոնցով վարորդները դիմում են դատարան:
- Հիմնականում վարորդների մեծ մասը դատարան են դիմում` արագության խախտումը ֆիքսելու հարցով. երբ տեսուչն իր մեքենայի մեջ տեղադրված արագաչափով ֆիքսում է վարորդի արագությունը եւ վերագրում խախտում, թե տվյալ վարորդը գերազանցել է սահմանված արագությունը: Եվ այդ հարցով այս տարի մենք արդեն ունենք 12 շահած դատական գործ: Որքան ես գիտեմ՝ ՃՈ-ն ընդունում է, որ այո՝ շատ դեպքերում խախտումներով է գրանցվում արագության գերազանցումը, բայց չի նշում, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում` այդ իրավիճակը կարգավորելու համար:
Ամեն դեպքում, մենք եւս մեկ անգամ դիմում ենք վարորդներին, որ երբ տեսուչը` մասնավորապես արագության հետ կապված, խախտում է արձանագրում, չհամաձայնելու դեպքում, անպայման արձանագրության մեջ ներկայացնեն իրենց կարծիքը՝ նշելով նաեւ մեկ կարեւոր հանգամանք: Այն է` գործի նյութերին կցվի տեսուչի կողմից նկարահանված խախտումը: Հենց դա է այն հիմնական պայմանը, որով վարորդը կարողանում է պաշտպանել տեսուչի կողմից խախտված իր իրավունքը:
- Հետաքրքիր է՝ կին վարորդների կողմից հաճա՞խ եք բողոքներ ստանում:
- Ախ, այդ կին վարորդները. ինչ անում-չեն անում, կանայք են անում: Ճիշտ է՝ հեռախոսով շատ բողոքներ ենք ստանում, բայց կոնկրետ գրավոր բողոքներով հիմնականում դիմում են տղամարդիկ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված