Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ԱՀՌԵԼԻ ՋՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԷԼ Է ՍԱԿԱԳԻՆԸ ԳԵՐՈՒՌՃԱՑՎԱԾ

Արխիվ 12-16

ԱՀՌԵԼԻ ՋՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԷԼ Է ՍԱԿԱԳԻՆԸ ԳԵՐՈՒՌՃԱՑՎԱԾ

Դեռեւս 2006 թվականին, երբ Երեւանի ջրամատակարարումը հանձնվեց հավատարմագրային կառավարման, բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ ջրի սակագնի հիմնական բաղադրիչը էլեկտրաէներգիան է: Եվ այսօր էլ «Երեւան ջուրը» պաշտոնապես հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի օգտագործումը 81 տոկոսով նվազել է:

Սրանից զատ, հավատարմագրային կառավարման նույն պայմանագրով՝ ջրի սակագինը պետք է նախ՝ աճեր, ապա՝ աստիճանաբար նվազեր՝ կառավարման վերջում հասնելով 75 դրամի: Մինչդեռ հենց երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կառավարման վերջին տարվա համար այդպես էլ մեկ լումայով անգամ չնվազեցրեց սակագինը՝ թողնելով պայմանագրով նախատեսվածից ավելի քան երկու անգամ բարձր՝  մոտ 170 դրամ մակարդակի: Ինչո՞ւ, եթե միայն էլեկտրաէներգիայի ծախսման նման կրճատումն արդեն իսկ ենթադրում է ջրի ինքնարժեքի էական նվազում: Հարցի պատասխանը մեզ փորձեց ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի սակագների քաղաքականության վարչության պետի տեղակալ ԱՇՈՏ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ.
- Այն ժամանակ, երբ 2006 թվականին համակարգը տվեցին վարձակալության, սակագնի նվազեցումը վերաբերում էր բազիսային սակագններին: Բազիսային սակագինը մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվել էր տասը տարվա կտրվածքով` հաշվի առնելով կանխատեսումները սպառումների վերաբերյալ: Հիմնական գործոնը, որն ազդում էր ջրի սակագնի վրա, ջրի մատակարարման ծավալներերն էին, իսկ ծավալները, ըստ կանխատեսումների, եղել են բավականին բարձր: Փաստացի՝ սպառման այդ աճը հնարավոր չի եղել ապահովել, այսինքն՝ կանխատեսումը ի սկզբանե ավելի մեծ է եղել: Հաջորդ գործոնը պայմանավորված է սղաճով, որն էլ խոշոր ազդեցություն է թողնում բազիսային սակագնի ճշգրտման վրա: Եթե նայում ենք վերջին 9  տարիներին՝ մոտ 50 տոկոսից ավել սղաճ է եղել: Բայց եթե նայում ենք տարեցտարի, ապա առաջին երեք տարին ջրի սակագինը մնացել է անփոփոխ, չորրորդ տարում ավելացել է, հաջորդ տարի նորից մնացել է անփոփոխ, վեցերորդ տարվանից սկսած` գնալով իջել է: Եթե թվերով վերցնենք, ստացվում է հետեւյալ պատկերը` 2006-ին ջրի սակագինը եղել 172.8 դրամ, մինչեւ 2009-ը պահպանվել է այդ թիվը: 2009-ից սահմանվել է 181 դրամ, իսկ  2011 թվականին 181 դրամը իջել է 174 դրամ: Այսինքն՝ որոշակի իջեցում կա՝ համեմատելով սկզբնական տարիների հետ:
- Այսինքն՝ այսօրվա ջրի սակագինը արդարացվա՞ծ եք համարում:
- Դրանք մրցույթի արդյունքում ձեւավորված գներն են, այսինքն` մրցույթի արդյունքում ով ամենացածր գինն է առաջարկել, նա էլ այդ մրցույթը հաղթել է: Իսկ եթե նայում ենք դինամիկան, ապա տեսնում ենք, որ վերջին երեք տարում ջրի սակագինը ավելի ցածր է եղել, քան, օրինակ, 2006 թվականին:
Այն, որ նման պարզաբանումը պարզապես ծաղր է հայաստանյան սպառողի նկատմամբ, նույնիսկ «անզեն աչքով» է տեսանելի: Ի՞նչ բազիսային սակագին, երբ դա հետագայում մեյդան բերվեց՝ պայմանագրով նախատեսված սակագներից խուսափելու համար: Երկրորդը. ի՞նչ սղաճի մասին կարող է խոսք լինել, երբ 2006-ին կառավարման պայմանագիր էին կնքում, չէի՞ն հաշվարկել, որ 10 տարում մի 50 տոկոսի չափ սղաճ կլինի. ծիծաղելի կլիներ, որ այդ պարզագույն գործոնը հաշվարկած չլինեին: Այսինքն՝ հնարավոր սղաճը հաշվի առնելով հանդերձ էր նախատեսված, որ այսօր պետք է սահմանված լիներ 75 դրամ սակագին: Էլ չասած, որ համակարգի շահագործման համար այն օրերին հիմնականում հաշվարկներ կատարվում էին, օրինակ, մետաղական խողովակների գներից ելնելով: Սակայն հետագայում հիմնական շեշտը դրվեց ավելի էժան մետաղապլաստիկի վրա, եւ դեռ հարց է, թե ապրանքային սղաճն ինչ իրական էֆեկտ է թողել ջրի ինքնարժեքի վրա:
Հաջորդը. հաճախ պատճառաբանվում է նաեւ դրամ/դոլար փոխարժեքը, թե չե՞ք տեսնում՝ դոլարը թանկանում է, եւ դա ազդում է սակագնի վրա: Իսկ իրականում փաստն այն է, որ 2006-ին, երբ ստորագրվում էր կառավարման պայմանագիրը, փոխարժեքը մոտավորապես ներկայիս մակարդակին էր: Սակագնի վրա ազդող շատ թե քիչ լուրջ գործոններից կարող է լինել աշխատավարձերի եւ այդ կարգի վճարումների աճը: Բայց դա էլ պետք է, որ պայմանագրի կնքման պահին հաշվարկված լիներ, այսինքն՝ էլի նախատեսված սակագնային ժամանակացույցից շեղվելու արտառոց պայման չէ:
Ինչ վերաբերում է ջրի մատակարարումների ծավալներին, ապա սա արդեն այլ խոսակցության թեմա է: Եթե այս 10 տարում հիմնականում սովորական գողությունից բաղկացած 80 տոկոսի կարգի ջրի կորուստները որեւէ կերպ չնվազեցին, ապա սպառման ծավալների մասին խոսակցություններն արդեն տրագիկոմեդիայի ժանրից են. բռնեք գողերի ձեռքը եւ կտեսնեք, թե ինչպես է սպառումը միանգամից կրկնապատկվում, ջուրն էլ՝ էժանանում: Ու եթե դրանից հետո էլ ջրի վրա «հոր գինն» են դրել, բա ի՞նչ են ուզում, մարդիկ էլ կկարողանա՞ն իրենց ուզածի չափ ջուր օգտագործել:
Ինչ վերաբերում է այն «հուսադրմանը», թե՝ սակագների «որոշակի իջեցում կա», կամ այն «լավությանը», թե 2006-09թթ. սակագինը նույնն է մնացել՝ 172.8 դրամ, ապա մի թիվ էլ մենք հիշեցնենք. մինչ մայրաքաղաքի ջրամատակարարումը կառավարման հանձնելն ունեինք ընդամենը 56 դրամ սակագին, ընդ որում` դա էլ էր գերշահութաբեր, չնայած այդ ժամանակներում էլ պակաս չէին գողանում: Հետո միանգանից սակագինը բարձրացրեցին, թե պետք է այդպես անել, որ համակարգը կայունանա, որից հետո նույնքան կտրուկ էլ կիջեցնենք: Հետո էլ եկան ջրաչափերի ժամանակները, թե՝ ջրաչափ դրեք, որ վճարումները կայունանան եւ սակագներն իջնեն: Եվ միայն այն փաստը, որ կառավարման վերջին տարում հանձնաժողովը մեկ լումայով անգամ սակագինը չիջեցրեց, արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ բոլոր խոստում-հայտարարությունները սովորական բլեֆից ավել չէին:
Բայց դա չէ խնդիրը. ինչպես էլեկտրականության, այնպես էլ ջրի դեպքում կա մեկ ընդհանուր սկզբունք. սակագինը պետք է ոչ թե բարձր կամ ցածի լինի, այլ՝ օբյեկտիվ: Ուրեմն՝ ինչքանո՞վ է օբյեկտիվ գործող սակագինը: Վերադառնանք ջրամատակարարման ոլորտում էլեկտրաէներգիայի 81 տոկոսանոց կրճատմանը: Ժամանակին հոսանքը համարվում էր ջրի սակագնի ձեւավորման մոտ 70-75 տոկոսանոց մասնաբաժինը: Արդյունքում՝ այսօր ջրաղբյուրից ջուրը գրեթե ձրի վերցնում են, կատարում, ասենք, 10 տարի առաջվա համեմատ` առնվազն կիսով չափ պակաս ծախսեր ու հասցնում սպառողին: Թե ինչ օբյեկտիվ սակագին այստեղ կառաջանա, իհարկե՝ կարելի է եւ մանրամասն թվային հաշվարկներ ներկայացնել: Բայց դրանով չծանրաբեռնելով ընթերցողին՝ միանշանակ ասենք. հանձնաժողովի նույնը թողած այսօրվա սակագինը որեւէ քննադատության չի դիմանում: Ավելին. մեր զրուցակցի տված «պարզաբանումներն» էլ պարզապես հուշում են, որ հանձնաժողովը գոնե ինքնարդարացման համար որեւէ ծանրակշիռ ասելիք չունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված