Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԵՏԱԿԱՆ»

Արխիվ 12-16

«ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՊԵՏԱԿԱՆ»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, որի շուրջ այս օրերին տեղի ունեցան բարդ խմորումներ, պարզվում է` բոլորովին էլ այսօր ծագած խնդիր չէ: Այն, ըստ էության, ունի իր պատմական հիմքը: 2002 թվականին ՀՀ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով մասնավորեցվեց «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները: Արդյունքում՝ ռազմավարական նշանակություն ունեցող վերոհիշյալ ընկերությունները միասնաբար եւ ակնհայտորեն էժան գնով վաճառվեցին «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ» ընկերությանը: Իսկ Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերը միավորվեցին մեկ ընկերության մեջ եւ կոչվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ:

Այս մասին վերջերս ԱԺ ամբիոնից հետեւյալ տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը. «Հենց միջազգային ֆինանսական կազմակերպությունների ուղղակի թելադրանքով սեփականացվեցին էներգետիկ բաշխիչ ցանցերը: Սրանից 13 տարի առաջ ներկայացնելով ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը` եղել եմ ՀԷՑ-երի սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ եւ մանրամասն հիշում եմ այդ թելադրանքի ու ստիպողականության ներքո գործողությունները: Դեմ եմ եղել եւ դեմ եմ քվեարկել ՀԷՑ-երի սեփականաշնորհմանը»: Գնալով Հ. Բաբուխանյանի ելույթի հետքերով` «Իրավունքը» Կլոր սեղան ձեւաչափով հետաքրքրվեց ԱԺ երկրորդ գումարման (1999-2003 թթ.) պատգամավորներից, թե ինչպես եւ ինչու սեփականաշնորհվեց ՀԷՑ-ը, ու որքանով է այն մերօրյա խնդիրների հիմնաքարը:

«ԱՄԵՆԱԽԻՍՏ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆ ԷԻՆՔ` ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»


Մանրամասնելով իր ելույթում հնչեցրած տեսակետը` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց. «Այդ թվականներին ՍԻՄ կուսակցությունը գտնվում էր դաշինքի մեջ «Ազգային միաբանություն» կուսակցության հետ, եւ ստեղծվել էր «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, որն, ի դեպ, խորհրդարանական ընտրություններում գրավել էր երրորդ տեղը: Այն, կարելի է ասել, ամենառադիկալ ընդդիմությունն էր իշխանություններին` հենց Ռոբերտ Քոչարյանին: Եվ մեր պահանջով էր, որ ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի մեջ մտան նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Մեր խմբակցությունից` որպես ֆրակցիայի քարտուղար, ես էի ներկայացուցիչը այդ հանձնաժողովում, եւ մենք ամենախիստ ընդդիմախոսն էինք` բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելու հարցում: Մենք ասում էինք այն, ինչը այսօր դիտվում է որպես լուծման տարբերակ»: Իսկ լուծման տարբերակը, ըստ պարոն Բաբուխանյանի, այն է, որ բաշխիչ ցանցերը պետք է մնան որպես պետական սեփականություն, թեկուզեւ՝ այս կամ այն մասնավոր կառավարչին կառավարման հանձնելու տարբերակով. «Եթե պետությունը վաճառում է իր բաժնեմասը, եւ մեկ այլ ընկերություն է դառնում սեփականատեր, ապա պետությունը չի կարող լիարժեք վերահսկել համակարգն ու կարգավորիչ ֆունկցիաներ իրականացնել: Տարիների փորձը եւ այսօրվա վիճակը ցույց տվեց, որ միանգամայն ճիշտ էինք. չունենալով սեփականատիրոջ իրավունքներ` մնացած գործիքները, որոնք կան պետության ձեռքին, բավարար չեն նման խնդիրների լուծման հարցում»:

Ի՞ՆՉԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ


Մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով դիմեցինք նաեւ ԱԺ երկրորդ գումարման իշխող «Միասնություն» դաշինքի պատգամավոր, ԱԺ ֆինանասավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ նախկին նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ով, պարզապես խուսանավեց որեւէ մեկնաբանություն տալ. «Ճիշտն ասած, մի քիչ ավելի ընդգրկուն թեմա է, կարծում եմ` հեռախոսով չարժե քննարկել»: Երբ առաջարկեցինք հանդիպել, պարոն Թորոսյանն ընդամենը հավելեց. «Ուշ, ավելի ուշ, բայց ավելի լավ կլինի այս հարցով դիմեք նրանց, ովքեր զբաղվում էին սեփականաշնորհմամբ»: 

Իսկ ահա ԱԺ երկրորդ գումարման «Օրինաց երկիր» խմբակցությանպատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐԾՐՈՒՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց. «Միանշանակ ՀԷՑ-ի սեփականաշնորհմանը մենք դեմ ենք եղել, դեմ ենք քվեարկել եւ հիմա էլ նույն կարծիքին ենք մնացել: Սեփականաշնորհման գործընթացը սխալ էր, որը նաեւ հանգեցրեց այս իրավիճակին»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով ԱԺ երկրորդ գումարման ժամանակ «Միասնություն» խմբակցության անդամ էր, նման տեսակետ արտահայտեց. «Թե ինչպես կլիներ, եթե ՀԷՑ-ը չսեփականաշնորհվեր ու մնար պետական, դժվար է ասել: Բայց շուկայի ազատականությունը մեր երկրի քաղաքականությունն է եւ գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է նրան, որ լավ է պետական լինի, թե` սեփական, իմ անձնական տեսակետը հետեւյալն է` պետությունը որոշակի բաժնեմաս եթե ունենա, դրական կլինի»:

Բայց ահա անդրադառնալով դեռեւս 2002 թվականին բաշխիչ ցանցերի աշխատանքին` Հ. Բաբուխանյանն էլ հիշեցրեց. «Այն ժամանակ, իհարկե, բաշխիչ ցանցերը թալանվում էին, որովհետեւ այնպիսի մի մեխանիզմ էր ստեղծված, որ էլի կուտակվում էին պարտքեր: Իսկ արդյունքը եղավ այն, որ համակարգը կոպեկներով տրվեց օֆշորում գրանցված մի անգլիական ընկերության: Սակայն փաստը հետեւյալն է. այդ մասնավորեցման արդյունքում բաշխիչ ցանցերն այդպես էլ չզարգացվեցին: Դա անգամ անզեն աչքով է տեսանելի. էլեկտրական լարերը կախված են օդում կամ մի կերպ իրար են փաթաթել ու թողել եւ այլն: Ըստ էության՝ մենք այսքան ժամանակ կորցրեցինք եւ վերջում եկանք ու հասանք էլ ավելի մեծ պարտքերի»: Շարունակելով միտքը` ՍԻՄ կուսակցության նախագահն ասաց. «Սա մեկ անգամ եւս ապացուցում է մեր կուսակցության ծրագրային այն դրույթը, որ ստրատեգիական նշանակության օբյեկտները եւ համակարգերը պետք է լինեն պետական սեփականություն: Այլ խնդիր է, թե ով է դրանք կառավարում` պետությունը, թե այդ լիազորությունը տրվում է մասնավորին, իսկ  ինքը` որպես սեփականատեր, վերահսկում է՝ ձեռքին պահելով, վատ կառավարման դեպքում, համակարգը ետ վերցնելու լծակը»:

 

«ԱՆԻՄԱՍՏ ՏԵՂԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵՑԻՆՔ ՀԷՑ-Ը»


Հարցի շուրջ դեռեւս 13 տարի առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած թեժ քննարկումների մասին խոսելով` ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Ա. Աղաջանյանն ընդգծեց. «Մեր խմբակցությունն ամենախիստ դեմ արտահայտվողներից է եղել: Բայց փոքր խմբակցություն էինք ու 5 հոգով չկարողացանք գործընթացը կանգնեցնել, որը, կրկնում եմ, հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի, չսեփականաշնորհվեր, առավել եւս այնտեղ սակագնի խնդիրներ կային, բայց աշխատանքի վատ կազմակերպման արդյունքում անիմաստ տեղը սեփականաշնորհեցին ՀԷՑ-ը ու «չերեզ-չերեզներով» տվեցին ինչ-որ կազմակերպությունների»:
Եզրափակելով թեման` Լ. Ալեքսանյանն էլ իր հերթին նկատեց. «Կան կազմակերպություններ, որոնք սեփականաշնորհվել են` անկախ թե ում, ու լավ չեն աշխատել, ներդրումներն ու պարտավորությունները չեն կատարվել: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է նշել նաեւ, որ կան կառույցներ, որոնք սեփականաշնորհվել են եւ շատ լավ են աշխատում: Օրինակ՝ Կոնյակի գործարանն այսօր աշխատում է, պետությանը հարկեր է մուծում, եւ տեխնիկապես էլ այն մեր հանրապետության լավագույն կազմակերպություններից մեկն է: Այնպես որ, ամեն ինչ կախված է սեփականատիրոջից եւ եղած իրավիճակային խնդիրներից: Բոլոր դեպքերում՝ մասնավորն ավելի լավ գործարար է, քան պետությունը: Ինչպես գիտեք, մասնավորեցրել են, որպեսզի ներդրումներ արվեն եւ բաշխիչ ցանցերը տեխնիկապես վերազինեն, սա էր նպատակը: Այլ խնդիր է, որ դա չի արվել այնպես, ինչպես նախատեսվում էր: Հետեւաբար՝ կսեփականաշնորհվեր կամ չէր սեփականաշնորհվի՝ լավ չկառավարելու դեպքում, արդյունքը նույնը կլիներ: Այնպես որ, կարող է պետական համակարգում մնար, եւ ավելի վատ լիներ, կոռուպցիան, գողությունն ավելի շատ լինեին: Հիմա պետք է պլանավորել, տեխնիկապես վերազինել այն, եւ, կարծում եմ, այդ հարցն այսօր էլ արդիական է, եւ այդ ուղղությամբ կառավարությունը, պետությունը պետք է աշխատի»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված