Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ԱՊԱԳԱՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱ՞Կ

Արխիվ 12-16

ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ԱՊԱԳԱՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱ՞Կ

 

Կառավարության որոշան համաձայն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատությունները պետք է պարտադիր ինտիտուցիոնալ հավատարմագրում և կարող է անցնել կամավոր ծրագրային հավատարմագրում: Հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: ՈԱԱԿ փորձագիտական խմբերի կազմում կան ինչպես միջազգային փորձագետներ, այնպես էլ ուսանողներ: Կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու համար իրենց կառույցի փորձագետները նախ ուսումնասիրում են, թե տվյալ  բուհն ինչպես է մատուցում կրթական ծառայությունները, ինչպիսի մթնոլորտ է կարողանում ապահովել ուսանողի համար, որպեսզի բուհի ներսում հնարավոր լինի համապատասխան մասնագիտական կրթություն ապահովել:

Բուհերի հավատարմագրումն իրականացվում է հստակ ժամկետով, կամ պայմանական երկու տարով: Արդեն պայմանական վկայական ստացած երկու մասնավոր բուհերին հնարավորություն է տրվել նշված ժամկետում շտկել բացթողումները: Ռ. Թոփչյանի խոսքով, ավելի բարդ է չհավատարմագրված մասնավոր բուհերի գործը, քանի որ դա նշանակում է, որ տվյալ բուհի խնդիրներն այնքան մեծ են, որ դրանք երկու տարում շտկել պարզապես հնարավոր չէ: Բուհի հավատարմագրի մերժման հիմք կարող է դառնալ այն, որ կրթական ծրագրերը չեն համապատասխանում պետական չափորոշիչներին, երբ տեսական, գործնական գիտելիքի ապահովում չի իրականացվում և դրանց վերահսկման միջոցներ էլ չկան:

«Օրինակ՝ եթե երեխան իրավաբանական ֆակուլտետի ուսանող է, բայց ոչ մի անգամ դատարոնում չի եղել և պատկերացում չունի, թե այնտեղ ինչ ռիսկեր կարող են լինել, դա նշանակում է, որ կրթության մատուցումը թերի է: Այսինքն ուսանողի կրթությունը և գիտելիքի գնահատումը չի կարող լինել միայն տեսական մասի ստուգում, առանց մասնագիտական հմտությունների տրամադրման և կարողությունների գնահատման: Դա նշանակում է, որ մասնագիտական կրթական ծրագրերը բացասական գնահատականի է արժանանում»,- ասում է Ռուբեն Թոփչյանը:

Ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով բուհի որակի գնահատման 10 չափանիշ կա: Այդ թվում՝ բուհում ստեղծված միջավայրը, դասախոսական կազմը, որակի ապահովման երաշխիքները: Առայժմ, սակայն ազգային կենտրոնը որոշ զիջումների գնալով  նույնիսկ դրանց մի քանիսին չհամապատասխանելու դեպքում անգամ մասնավոր բուհերին պայմանական  հավատարմագրում է շնորհում, իսկ պահանջվող 10 չափանիշից 5-ի բացասական գնահատականի դեպքում բուհը համարվում է ռիսկային և զրկվում է հավատարմագիր ստանալու իրավունքից:

«Կարևոր են ոչ թե այն դեպքերը, թե տվյալ բուհ ավարտած ուսանողը ինչ արդյունք է արձանագրել, այլ այն, թե տվյալ բուհը որքանո՞վ է  ուսանողին կարողացել մասնագիտական հմտություններ ուսուցանել: Այսինքն դա պետք է լինի ոչ թե կրթություն 5%-ի համար, այլ՝ կրթություն  80 %-ի համար: Հակառակ դեպքում կստացվի, որ 80 %-ը  գումար է տալիս, իսկ 5%-ը կրթություն է ստանում»,- ասում է Ռ. Թոփչյանը:

Այսինքն, եթե մենք ուզում ենք ժամանակին համահունչ եվրոպական չափանիշների համապատասխան կրթություն և մրցունակ մասնագետներ ունենալ պետք է, որ բոլոր բուհերն ընհանրապես և մասնավորները հատկապես համապատասխանեն ազգային կենտրոնի կողմից սահմանած եվրոպական չափորոշիչներին: Ու թեև ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն  Թոփչյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այս գործընթացն ինչ-որ տեղ նաև մասնավոր բուհերի զտման կբերի, բայց կարող ենք միանշանակ ասել, որ հեռու չէ այն օրը, երբ  մասնավոր բուհ ունենալը ոչ թե կլինի սեփական ամբիցիաները բավարարելու միջոց, այլ՝ իրեն դիմած ուսանողից վաղվա որակյալ և մրցունակ մասնագետը պատրաստելու դարբնոց:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված