ՈՐՈ՞ՆՔ ԿԼԻՆԵՆ ՀԷՑ-Ի ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ
Արխիվ 12-16ՈՐՈ՞ՆՔ ԿԼԻՆԵՆ ՀԷՑ-Ի ՀԱՆԴԵՊ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ
«Իրավունքը» հունիսի 16-ին հղում տալով խորհրդարանի միջանցքներում պտտվող լուրերին, որոշ մանրամասներ էր հայտնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա քայլերի մասին: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է մեծ չափով տուգանել ՀԷՑ-ին: Մեր հրապարակած տեղեկությունները կարծես թե իրականանում են:
Թեւ հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը բավարարվեց միայն դակիչի դեր ստանձնելով եւ հոսանքի սակագինը բարձրացնելով, սակայն Բաղրամյան պողոտայի դեպքերը կարծես ստիպեցին պատկան մարմիններին ՀԷՑ-ում տիրող իրավիճակին լուրջ վերաբերվել: Եվ ահա երեկ ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին տուգանեց 60 մլն դրամով:
Թե ինչ հաջորդիվ ինչ քայլեր կիրականացնեն պատկան մարմինները, բացի աուդիտի անցկացումից, ցույց կտա ժամանակը: Այն, ինչ հիմա խոսվում է, միայն ասեկոսեներ են: Մի բան պարզ է` աուդիտի անցկացումը կտա շատ հարցերի պատասխանները, եւ դրանից հետո միայն պարզ կդառնա` ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը կգնի՞ ՀԷՑ-ը, թե՞ ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk