«ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՐԾԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՏԵՍՔ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»
Արխիվ 12-16«ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՐԾԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՏԵՍՔ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»
Հուլիսի 1-2-ին ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի հետ: Ըստ մամուլում շրջանառվող տեսակետների` հենց այս քննարկումներից էր կախված, թե Հայաստանը ինչ սահմանադրական փոփոխություններ է անելու: Մասնավորապես` այս հանդիպումով հստակություն կմտցվի համամասնական ընտրակարգին անցնելու, կառավարման խորհրդարանական մոդելը կիրառելու, ինչպես նաեւ դատական իշխանության կարգավիճակի հարցերում: Հանդիպման մանրամասները պարզելու համար «Իրավունքը» դիմեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ.
–Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց կա ընդհանուր բնույթի տեղեկատվություն, որը տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում: Միայն կարող եմ նշել, որ այնտեղ մեր պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ եւ սահմանադրական փոփոխությունների տեքստն են քննարկման առարկա դարձրել: Մենք այսօր ունենալու ենք նիստ, որի ժամանակ կներկայացվեն մանրամասները: Պատվիրակության վերադարձից հետո հաջորդ նիստը տեղի է ունենալու այսօր, եւ մասնակիցները կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել: Հավելեմ, որ ամեն ինչից զատ, ցանկացած կարծիք, որն արտահայտվում է, նաեւ փաստաթղթավորված տեսք է ունենալու, որի մասին եւս կարող եք տեղեկանալ համապատասխան կայքէջից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk