Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԿՈՉՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է «ՍԵՎ ԱՐԿՂ»»

Արխիվ 12-16

«ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԿՈՉՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է «ՍԵՎ ԱՐԿՂ»»

 

Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված նստացույցը որքան շարունակվում, այնքան ստվերում է ընդամենը 14-15 օր առաջ սկսված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Եթե առաջ բացառվում էր այս ցույցերի ընթացքում քաղաքական որեւէ միջամտություն, ապա այսօր հենց նույն հարթակից քաղաքական ելույթներ ու մեղադրանքներ են հնչում ժողովրդի հասցեին, ովքեր երեկ դեռ չհիասթափված մասնակիցն էին այս նույն ցույցերի: Երիտասարդ ցուցարարների հաջողությունների ու ձախողումների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի պատճառների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

 

«ՇԱՐԺՈՒՄԸ ՄԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ»


–Պարոն Մանուկյան, հետեւելով վերջին օրերին մայրաքաղաքի սրտում տեղի ունեցող իրադարձություններին` ակնհայտ է, որ ցուցարարների սկզբնական պահանջն ու այսօրվա վարքագիծը խիստ տարբերվում է: Ի՞նչ կասեք այս մասին:
– Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Ցանկացած շարժում ունի իր ներքին տրամաբանությունը: Այն բավական գեղեցիկ, երիտասարդական շարժում էր, եւ պետք է ասեմ, որ չնայած նպատակը այդ չէր, բայց այն բավականին մեծ վարկանիշ բերեց Հայաստանին: Սա թերեւս անուղղակի հետեւանքն էր: Կարծում եմ` շարժումը հասավ մի որոշակի նպատակի: Իշխանությունները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, թեպետ չընդունեցին վերջնական պահանջը, այսինքն` գները բերել նախկին վիճակի եւ վերջ, բայց ասացին` թող չվճարվի, իսկ մինչ այդ ստուգենք, տեսնենք, թե իրական գինն ինչ պետք է լինի, դրանից հետո որոշենք` ինչ ուղղությամբ պետք է շարժվել: Այնպես որ, շարժումը մի միջանկյալ հաղթանակի հասավ:
– Սակայն այդ միջանկյալ հաղթանակից հետո կամաց-կամաց դեպի քաղաքականացման գնաց շարժումը, ու հարթակում նոր դեմքեր հայտվեցին:
– Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Շարժման ղեկավարները հայտարարեցին, որ չնայած իրենց վերջնական պահանջը չի կատարվել, բայց իրենք նահանջում են նորից Ազատության հրապարակ: Ավելին` իրենք մասնակից կլինեն այդ աուդիտի անցկացմանը եւ կոչ էին անում, թե ինչ մասնագետներ կան, որ կարող են իրենց օգնել: Սա շատ բնական ընթացք էր, որից հետո շարժումն արդեն պետք է կանգներ որեւէ կարգավիճակում, բայց շարժման ինչ-որ բեկոր մնաց, մարդիկ սկսեցին այն օգտագործել: Ինչեւէ, եղավ այն, ինչ եղավ, ոչ մի ողբերգություն այդտեղ չեմ տեսնում: Բայց գտնում եմ, որ տղաները պետք է կարողանային ժամանակին կանգնեցնել շարժումը, չարժեր մաշեցնել այն:
– Իսկ խնդրի լուծումը տեսնո՞ւմ եք ՀԷՑ-ում աուդիտի անցկացման մեջ:
– Աուդիտով ստուգում են թվերը: Այն կարող է լինել հաշվապահական,  պայմանագրերի կամ հարկային: Բոլոր դեպքերում պետք է անցկացնել աուդիտ: Եթե չեմ սխալվում, Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ մի այդպիսի որոշում ընդունեց կառավարությունը, ըստ որի, բոլոր մեծ, խոշոր հարկատու հիմնարկությունները, տարին մեկ անգամ աուդիտի պետք է ենթարկվեին: Այսինքն` աուդիտ անցկացնելը պարտադիր է, եւ այն ամեն տարի պետք է անցկացնել: Բայց հարցն այլ է, բաշխիչ ցանցեր կոչվածը դարձել է «սեւ արկղ»: Թեպետ իրականում ինձ համար պարզ է, որ այդ հիմնարկությունը ճիշտ չէ կառավարվում` համակարգը, ֆինանսական հոսքերը օպտիմալ չեն: Հետեւաբար, պետք է անցկացնել բաշխիչ ցանցերում ոչ միայն աուդիտ, այլեւ նույնիսկ Հանրային խորհրդով մի քանի անգամ հարց ենք բարձրացրել էներգետիկայի նախկին նախարարի մոտ, որ անպայման մի մարմին էլ պետք է, որ վերահսկի, թե տեխնիկապես ինչ վիճակում է գտնվում բաշխիչ ցանցերը: Բայց այդպես էլ որեւիցե դրական պատասխան չենք ստանում: Ըստ իս, պետությունը պետք է ունենա մի վերստուգող մարմին, կամ միգուցե Ռոբերտ Նազարյանի ղեկավարած մարմինը պետք  է անընդհատ ստուգի, թե տեխնիկական ինչ վիճակում են գտնվում բաշխիչ ցանցերը: Այդ դեպքում նոր կարելի է խոսել գների մասին:

«ՑԱՆԿԱՑԱԾ ՇԱՐԺՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է»


–Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ այս օրերին ընթացող ցույցերը, կարելի է ասել, միակ դեպքն էր, որտեղ ընդդիմութունը մնաց ստվերում: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված:
– Դրական եմ համարում: Բայց նախ անդրադառնամ երիտասարդների ձգտմանը` այս ցույցը չքաղաքականացնելուն: Ի՞նչ է նշանակում «չքաղաքականացնել», երբ ցանկացած շարժում ինքնըստինքյան քաղաքական պայքար է: Իսկ «չքաղաքականացնել», այս պարագայում նշանակում էր չծառայել որեւիցե կուսակցության քաղաքական նպատակներին` իշխանության հասնելու: Այդ տեսակետից երիտասարդները շատ զգույշ էին եւ ներկա պայմաններում պետք է նաեւ զգույշ լինեն արտաքին ազդակներից: Եվ նաեւ պետք է խոստովանեմ, որ մեր ընդդիմադիր կուսակցություններն էլ բավականին խոհեմ եղան, որ չփորձեցին խցկվել այդ ամենի մեջ: Ով էլ փորձեց խցկվել, երիտասարդները թույլ չտվեցին: Իսկ վերջում արդեն շարժումը բեկորված էր, եւ սա արդեն ուրիշ հարց է: Դաշտը երբ ազատ է մնում, միշտ այդտեղ կհայտնվեն մարդիկ:
– Գուցե չկան վարկանիշ ունեցող քաղաքական լիդերներ ընդդիմադիր դաշտում, որոնց հետեւից կգնար ժողովուրդը, ու դրա համար վերջիններս հայտնվեցին ստվերում...
– Որովհետեւ ողջ քաղաքական պայքարը մինչեւ հիմա այսպես է եղել Հայաստանում` պայքար, պայքար մինչեւ վերջ, գնանք, իշխանությանը քցելու: Այդպիսի պայքարն արդեն ոչ մի հեղինակություն չունի եւ ոչ մեկի հետեւից էլ չեն գնում: Քաղաքական կուսակցությունները պետք են, երբ ընտրություններ են տեղի ունենում: Երբ մոտենան ընտրությունները, ժողովուրդն էլի այս կամ այն ձեւով ուզի, թե չուզի, պետք է ընտրություն կատարի քաղաքական կուսակցությունների միջեւ, բայց այս ընթացքում քաղաքական կուսակցությունների` «պայքար, պայքար, մինչեւ վերջ, գնանք քցենք» լոզունգով պայքարներն իրենց վաղուց սպառել են: Դրա համար էլ, այդպիսի շարժումների հետեւից ոչ ոք չի գնում: Ինչպես ամբողջ աշխարհում, արհմիությունները կամ հասարակական կազմակերպություններն են անում սոցիալական շարժումներ, նույնն էլ Հայաստանում պետք է լինի, եւ դա բնական եմ համարում:

«ՄԵՐ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ՄԱՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ»


–2002 թվականին, երբ Դուք ԱԺՄ խմբակցության պատգամավոր էիք, խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն, ՀՀ բաշխիչ էլեկտրական ցանցերը մասնավորեցվեցին, ապա վաճառվեցին: Ըստ Ձեզ, արդյո՞ք ստեղծված իրավիճակի պատճառների հիմքը հենց այս օրենքը չէր:
– Ընդհանրապես, ես կողմ չէի այդ վաճառքին: Նույնիսկ մեր խմբակցությունն այդ պատճառով կիսվեց, որովհետեւ մի մասը «կողմ» քվեարկեց, մյուսը մասը` «դեմ»: Իսկ ես ստիպված «ձեռնպահ» քվեարկեցի, որ խմբակցությունը պահպանվի: Բայց, միեւնույնն է, այն չպահպանվեց, եւ մեծ կռիվներ եղան: Ընդ որում, վիճաբանությունը ոչ միայն այն էր, որ պետք է սեփականաշնորհել ՀԷՑ-ը, թե` ոչ, այլ նաեւ այն, թե ում արժե այդ սեփականաշնորհված համակարգը վաճառել: Ես կողմնակից չէի, որ այն վաճառվեր «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգին», որն էլ 2005 թ.-ին ՀԷՑ-ը վաճառեց ՌԱՕ ԵԷՍ-ին: Եվ այս տարիների ընթացքում մենք իսկապես հայտնվեցինք բավականին վատ վիճակում: Այսօր մեր բաշխիչ ցանցերը մաշված վիճակում են: Իսկ թե մեծ վերանորոգումներ եղել են այնտեղ, թե` ոչ, շատ դժվար է ասել, իմ կարծիքով` ոչ: Համենայնդեպս, որպես սպառող` կարող եմ ասել, որ անվստահելի են մեր բաշխիչ ցանցերը: Օրինակ, մեր տանը ամիսը գոնե մի անգամ հոսանքն անջատվում է, հաճախականությունը թռնում է: Այդ տեսանկյունից մեծ առավելություններ չեմ տեսնում եւ կարծում եմ` ճիշտ չէր վաճառքն այդ պահին: Սակայն, ինչ-որ եղել է, եղել է, անընդհատ հնին վերադառնալը, երեւի, այդքան էլ ճիշտ չէ: Այժմ պետք է փորձել ստեղծված իրավիճակը շտկել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված