Զարմացած
Արխիվ 12-16
Ընդունված է, որ պատերազմը կին արմատի գործ չէ, սակայն Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրող ֆոտոմոդել, բայքեր եւ լուսանկարիչ ԹԱՅԳՐ ՍԱՆԸ զարմանալիորեն որոշեց ապացուցել, որ պատերազմը կարող է լինել ոչ միայն կնոջ, այլ մոդելային կնոջ զբաղմունք: Նա 3 ամիս մասնակցել է «Իսլամական պետության» դեմ մարտերին, եղել է Իրաքում եւ հասել է Քոբանի` մարտնչելով քրդական ջոկատի կազմում: Իսկ նրա տպավորությունը «Իսլամական պետության» բարբարոսների վերաբերյալ, «Զիլ խոսք» կայքի փոխանցմամբ, հետեւյալն է. «Անոնք սովորական կռուողներ են, որոնք գործի կը մղեն սարսափ տարածելու հրէշաւոր մթնոլորտ մը, սակայն խորքին մէջ ISIS-էն այդքան վախնալու կարիք չկայ ու կարելի է անոնց դէմ դնել»: Դե ինչ, 46-ամյա մոդելը հաստատում է աշխարհի պես հին ճշմարտությունը, որ սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան նկարագրում են:
Սակայն վերադառնանք փոշուց եւ 42 աստիճան շոգից տառապող քաղաքամայր Երեւան, ուր ոմանց ուղեղների վրա այդ շոգն ազդել է ճիշտ այնպես, ինչպես ազդում է փաթեթավորված կարագի վրա: Ահավասիկ առասպելական ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ի դեմս իր բերած Եվրամիության դրոշները պատռող հուշարարների, տեսավ «ԿԳԲ-ի գործակալների», բայց այնուհետ իր կարծիքը փոխեց. «Եվրոպական դրոշը` այ, դա արդեն սիմվոլ է եւ խորհրդանշում է քաղաքակրթության, մարդկության մեծագույն ձեռքբերումների, միջպետական հարաբերությունների նոր մակարդակի, հանուն մարդու իրավունքների եւ պետությունների միավորման... Իսկ ցուցարարների վերաբերմունքը` դա խուլիգանություն էր»:
Բայց, այնուամենայնիվ, ԿԳԲ-ի ուրվականը նրան բաց չի թողնում, եւ նա զարմանալիորեն հայտարարեց հետեւյալը` իբր Մոսկվայից իրեն զանգահարել են եւ տեղեկացրել, որ ոմն գեներալ մտադիր է Հայրիկյանի հարցերը լուծել: Երեւի թե, սեփական անվտանգության պատրվակով կենդանի լեգենդը կարոտ է մնացել փող ստանալու: Լավ, բա մենք ինչ անենք, որ մեզ էլ Մոսկվայից զանգեն ու հետո փող ուզելու պատրվակ ունենանք:
Հայրիկյանից առանձնապես հեռու չի գնացել եւ ինքն իրեն հեղափոխական առաջնորդ երեւակայած ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ: Պարզվում է, որ նրա հացադուլը ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի դեմ է ուղղված. «Որեւիցե պահանջ չեմ դրել իշխանություններից, որովհետեւ գիտեմ` նրանց համար մարդու կյանքը ուղղակի եղած-չեղած մի հաշիվ է: Իշխանությունների այն քայլը, որ մեզ Բաղրամյանից ազատեցին, ու, կարծում են, որ ամեն ինչ հանգիստ ընթանալու է, նրանք չարաչար սխալվում են. պայքարը հիմա նոր փուլ է մտնում, ավելի վճռական փուլ է մտնում... Եթե ուրբաթ օրը այստեղ այնքան մարդ լինի, որ կարողանանք գնալ Բաղրամյան, ես իմ հացադուլը կդադարեցնեմ ու բոլորի հետ միասին կքայլեմ Բաղրամյան: Բաղրամյանը մերն է»: Դե ինչ, երեւի թե, կրկին գործ ունենք շոգերի ազդեցության հետ:
Եվ վերջապես, մեզ բավականին զվարճացրեցին ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ: Երկուշաբթի Բուլղարիայի նախագահի այցին ընդառաջ` Կիեւը դրոշներով զարդարելիս, հաջողացրել էին քաղաքի մի մասում Բուլղարիայի դրոշների փոխարեն Ռուսաստանի դրոշներ կախել: Սակայն ամենաուրախը երեկ էր, որ չնայած Ուկրաինայի իշխանությունների տված երաշխիքներին եւ սրընթաց եվրաինտեգրմանը, այդտեղի համասեռամոլներն այդպես էլ չկարողացան գեյ-շքերթ անցկացնել` ե՛ւ նրանք, ե՛ւ նրանց պաշտպանող շուրջ 400 ոստիկանները փառավոր ծեծ կերան «Աջ սեկտորի» ֆաշիստներից, ու ուկրաինական գոմիկները դեպքի վայրից փախչելիս` նույնիսկ հարկադրված էին մետրոյից ու տրանսպորտի կանգառներից չօգտվել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk