«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համար Polymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում «Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է Իրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասին Պայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուր Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը

ՍԷՖԻԼՅԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԱՍ 1

Արխիվ 12-16

ՍԷՖԻԼՅԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԱՍ 1

Բաղրամյան պողոտայում վերջին օրերին «հայկական մայդանի» առաջամարտիկների ջանքերով ձեւավորվել էր այսպես կոչված` նստացույցը համակարգող խումբ, որը պողոտան բացելուց հետո սահուն կերպով տեղափոխվեց Ազատության հրապարակ: Այդ համակարգող խմբում փորձում է առաջնային դիրքեր գրավել հանրահայտ մայդանչի Դավիթ Սանասարյանը, ինչից կարելի էր ենթադրել, թե Բաղրամյանում ղեկը իրենց ձեռքն են վերցնում ժառանագականները, բայց... Կա մի բայց, որը ստիպում է մտածել այլ ուղղությամբ: Բանն այն է, որ առաջին օրերից Բաղրամյանում վխտում էին «Հիմնադիր խորհրդարան» կոչված ապազգային կառույցի անդամները, սկզբում` աննկատ, հետո արդեն` ավելի նկատելի: Սէֆիլյան Ժիրայրը, դրսեւորելով հատուկ ծառայություններին բնորոշ հմտություններ` բավականին լուրջ ծրագիր է մշակել, կամաց-կամաց իր մարդկանց միջոցով սողոսկելով տարբեր խմբավորումներ եւ այնտեղ ներդնելով իր գործակալներին` այդպիսով վերահսկելով իրավիճակն ամենուր:
Այսպես` նստացույցը համակարգող խմբում ընդգրկված է ոմն Գագիկ Եղիազարյան, ով ներկայանում է որպես շարքային ՀՀ քաղաքացի:

 

Այնինչ, պարզվում է, որ նա իրականում հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ եւ իր բոլոր քայլերը համաձայնեցնում է անձամբ Սէֆիլյանի հետ: Եվ ահա, հուլիսի 6-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Եղիազարյանը Ազատության հրապարակում հավաքվածների համար ընթերցեց մի հայտարարություն, համաձայն որի` այս պահից սկսած շարժումը պետք է տանել բացառապես քաղաքական ուղղվածությամբ եւ շահագրգիռ քաղաքական ուժերին հրավիրեց Ազատության հրապարակ` քաղաքական պատասխանատվություն ստանձնելու եւ շարժումը ղեկավարելու համար:
Փաստորեն, Սէֆիլյանն այս երիտասարդին կոնկրետ ներդրել է համակարգող խումբ, որպեսզի նրա միջոցով թելադրի իր կամքը եւ շարժումը տանի իրեն ձեռնտու ուղղությամբ, ինչն էլ իրեն ուշացնել չտվեց: Կասկած չկա, որ այդ «քաղաքական տեքստը», որն ընթերցեց Գ.Եղիազարյանը, նրան էր փոխանցել հենց Սէֆիլյանը: Ի դեպ, դա զգացվում էր նաեւ տեքստի ընթերցման ժամանակ, երբ հստակ երեւաց, որ դրանում ընդգրկված հիմնական մտքերն անծանոթ էին նույնիսկ այն ընթերցող Գագիկ Եղիազարյանին:
Շատ համակարգված ու խորամանկ են աշխատում սէֆիլյանականները, եւ այսպիսի կազմակերպչական խաղերը միանշանակ վկայում են, որ սրանք ունեն հստակ քաղաքական նպատակներ` սոցիալական բողոքի ալիքը օգտագործել` երկրում վիճակը ապակայունացնելու եւ իրենց երազած «մայդանը» անելու համար: Սէֆիլյանն, իհարկե, շատ լավ գիտակցում է, որ իր քայլերը սպառնալիք են երկրի անվտանգությանը, սակայն փորձն արդեն ցույց է տվել, որ նա եւ իր կողմնակիցները, մեղմ ասած, թքած ունեն երկրի անվտանգության վրա: Նրանց համար կարեւորը անձնական խնդիրներ լուծելն է, ինչն էլ հիմա փորձում են անել իրենց սադրիչների միջոցով:
Ի դեպ, Գագիկ Եղիազարյանը համակարգող խմբում ներդրված միակ սադրիչը չէ, նրա հետ միասին այդ «հույժ կարեւոր» հանձնարարականը կատարում են եւս մի քանիսը, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
«100-ամյակը առանց Ժիրայր Սէֆիլյանի» ֆեյսբուքյան էջ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ էԻրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասինՊայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված