«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՑ» «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՍՏԱՑՎԻ՞
Արխիվ 12-16«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՑ» «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՍՏԱՑՎԻ՞
ՕԵԿ-ը իր հետագա քաղաքական գործունեության համար մտածել է քաղաքական նոր ֆորմատ , որը կոչվում է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորում: Այդտեղ արդեն ընդգրկվել են 1,5 տասնյակի չափ երիտասարդական ՀԿ-ներ, որոնք ունեն ամենատարբեր ուղղվածությունը` ամենալիբերալով սկսած, ազգայնականով վերջացրած: Խոշոր հաշվով, դա 21-րդ դարին հարիր ցանցային հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու փորձ է, իսկ այդ խայտաբղետ կազմակերպությունների միավորման հիմքը, թերեւս, խիստ պրագմատիկ է: Երիտասարդական կառույցները հնարավորություն են ստանում օգտվելու ՕԵԿ-ի կուտակած ռեսուրսից, ու, երեւի թե, նրանց առանձնապես չեն հետաքրքրում, թե ինչքանով են իրենց պատկերացումները համընկնում ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի պատկերացումներին, իսկ ՕԵԿ-ը ընդարձակում է իր հենարանը` գալիք համապետական ընտրություններին ընդառաջ: Թե վերջնարդյունքում ինչ կստացվի, այս պահին կանխատեսելը բավականին անշնորհակալ գործ է: Բայց մի բան է հետաքրքիր` «Հայկական վերածննդի» լոգոն շատ է նման ԵԺԿ-ի խորհրդանիշին, ինչը թերեւս անխուսափելի է ՕԵԿ-ի ցանկացած նախաձեռնության պարագայում:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk