Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱՏՐԻՑԱՆ» «ՌԵՍՏԱՐՏԻ՞», ԹԵ՞ «ՖՈՐՄԱՏԻ» ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱՏՐԻՑԱՆ» «ՌԵՍՏԱՐՏԻ՞», ԹԵ՞ «ՖՈՐՄԱՏԻ» ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

 

Եվ այսպես, արեւադարձի օրը մեկնարկած եւ Հայաստանը ցնցած զանգվածային շարժումն ավարտվել է: Այսինքն` ավելի շուտ անցել է մեկ այլ, ոչ փողոցային փուլի` փողոցը թողնելով խղճուկ տպավորություն գործող մարգինալներին: Միաժամանակ արդեն Վենետիկից տեղ են հասել սահմանադրական բարեփոխումների մասին եզրակացությունները, ու սկզբունքորեն ամեն ինչ պատրաստ է սեպտեմբերին լայնածավալ հրապարակային քննարկումների փուլի համար:

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ Է
Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա դրանց լիովին պատրաստ է իշխող կուսակցությունը, մեկ էլ ՀՅԴ-ն, որը խորհրդարանական կառավարմանն անցնելը միշտ էլ համարել է իր ամենակարեւոր գործը: Ինչ-որ դիրքորոշումներ եփվում են եւ ԲՀԿ-ի ու «Օրինաց երկրի» ընդերքում, սակայն արմատական ընդդիմադիր շրջանակներում լրիվ կաթվածահար վիճակ է:
Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջ էր քաշել այն թեզը, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ դրանք մերժելով` կարելի է այդ հանրաքվեն դարձնել «վարչախմբի անվստահության հանրաքվե»: Սակայն այդ խորամանկ ծերուկը, ով ժամանակին վարպետորեն խաբել էր բոլորին, այդ թվում եւ ԲՀԿ-ին, ի վերջո հաջողացրեց խաբել ինքն իրեն: Եվ այսօր խորհրդարանական «նարնջագույնների»` տարբեր մոտեցում ու ճաշակ ունեցող ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներին, խոշոր հաշվով, դժվար կլինի հանրությանը համոզել մերժելու այդ նույն   բարեփոխումները: Փորձագիտական վերլուծությունները ժողովրդի համար չինական այբուբենի պես մի բան են, իսկ պարզ բանաձեւերի տարբերակով սահմանադրական փոփոխությունների էությունը կարող են ներկայացնել միայն նրանք, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը կամ առնվազն համակրանքը: Իշխող կուսակցությունը համակրանքի պակասը կարող է լրացնել վարչական ռեսուրսով, իսկ ընդդիմադիրները լրացնելու բան չունեն: Ավելին, մեր ժողովուրդը չի սիրում պարտված թույլիկներին, եւ բողոքավորներից շատերի աչքին «հանցավոր վարչախումբը» ավելի ընդունելի է երեւում, քան հազար անգամ իշխանափոխություն խոստացած եւ մարդկանց հրապարակներից հիասթափված տուն ուղարկած մեր արմատականները: Նույնիսկ «նախկինում իշխանության մեջ եղած չլինելու» լուսապսակով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի ու Ժիրայր Սէֆիլյանի մոտ բան չստացվեց, քանզի հայ հանրության սիրտն արդեն խառնում է «իշխանափոխություն» բառից, որը միանգամից ասոցացվում է դատարկ խոստումներ տվող հավակնոտ եւ անհաջողակ գործիչների հետ:Հիմա ինչպե՞ս պետք է այդ նույն ուժերը նախապատրաստվեն սահմանադրական բարեփոխումների, իսկ այնուհետ` համապետական ընտրությունների փուլերին: Հին ձայնապնակն արդեն բանի պիտանի չէ, նորի ստեղծման ձեւերը դեռեւս մտմտում են: Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի ճամբարը նույնպես սեփական կլանային կենսական շահերի զորությամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն ԲՀԿ-ում փետրվարին տեղի ունեցածը զրկեց Ռոբերտ Սեդրակիչին իր հենարաններից կարեւորագույնից: Իսկ միայն քարոզչական ապարատով հարց չի լուծվի:
Ուրեմն ինչ-որ փորձե՞ր կարվեն վերադասավորումների, միգուցե լրիվ նոր անուն կրող միավորում կամ միավորումնե՞ր ծնվեն: Բայց չէ՞ որ այդ նոր ցուցանակների տակ հին գործիչների հայտնությունը ինքնին հիասթափեցնող հանգամանք է:

ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԸ
Ընդհանրապես աշխարհում քաղաքական ուժերի էվոլյուցիան տանում է բուրգայինից դեպի ցանցային կառուցվածք ունեցող միավորումները: Այսինքն` 21-րդ դարի կուսակցությունները արդեն պետք է լինեն ոչ թե դասական առումով կուսակցություն, այլ ավելի շուտ նմանվեն իրենց կառուցվածքով հատուկ ծառայությունների, կամ միջնադարում ստեղծված ուխտերի:
Խոշոր հաշվով, ցանցային կառուցվածք ունեն այն բոլոր շարժումները, որոնց միջոցով Վաշինգտոնը իշխանազրկում է անհաճո վարչակարգերին: Ցանցային կառուցվածք ուներ եւ փաստացի հաջողություն գրանցած «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը, սակայն, ցանկություն չհայտնեց շեղվել գլխանց հռչակված կոնկրետ խնդրից` էլեկտրաէներգիայի սակագնից:
Եվ տեղի ունեցան փորձեր` տիրանալու այդ պատրաստի ցանցային կառույցին, սակայն դրանց արդյունքը տեսնում ենք` քաղաքականացմանը ձգտող «Ժառանգության» եւ «Հիմնադիր խորհրդարանի» էմիսարներն ընդամենը 100-200 պարապ մարդ են հավաքում Ազատության հրապարակում: Այդ ցանցին տիրանալ չկարողացան ոչ միայն «նարնջագույն» կուսակցական կառույցները, այլեւ գրանտակեր «քաղաքացիական հասարակություն» կոչվածը, որը գլխանց ինքն է ցանց, սակայն ավելի փոքր մասշտաբի: Ինչու չստացվեց` դրա պատասխաններից մեկը Հայրիկյանի կողմից Բաղրամյան պողոտա բերված Եվրամիության դրոշների դառը ճակատագիրն է (այսինքն` արեւմտյան արժեհամակարգերի իսպառ հանրային մերժումը), մյուս կողմից էլ` շարժման երիտասարդ եւ անփորձ համակարգողներին կողքից «օգնեցին» հին քաղաքական աֆերիստների կուտը չուտել բազում փորձված միանգամայն պետականամետ մարդիկ:
Այսինքն` մեր արեւմտամետ ընդդիմության առաջին փորձը` ստեղծելու ցանցային քաղաքական կառույց, կուտ եղավ: Արդյո՞ք նոր փորձեր կձեռնարկեն` այդ թվում եւ աշնանը: Կարծում ենք, որ, անշուշտ, սակայն ինչ էլ ստեղծեն, դա դժվար թե լինի ավելի զորեղ, քան ցանցային կառույց ունեցող հնագույն հայկական կուսակցությունը` ՀՅԴ-ն: Հիմա ինչ են անելու քաղաքական դաշտի հետ այդ խաղացողները եւ նրանց ստվերում գտնվող աշխարհաքաղաքական կենտրոնները: Համակարգչային լեզվով ասած` պետք է «ռեստա՞րտ» անեն, թե` «ֆորմատ» անեն ու ամեն ինչ զրոյից սարքեն: Այդ մտորումների համար շոգ ամառն ամբողջովին իրենց «փեշքեշ»` ամառային հանգստի փոխարեն: Ուղեղն աշխատեցնելն օգտակար է, անգամ ամենադաժան շոգերին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված