«1988-ԻՆ ԲԱՐՁՐ ԵՎ ՈՒՍՅԱԼ ԽԱՎ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՑԱՎՈՔ...». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Արխիվ 12-16«1988-ԻՆ ԲԱՐՁՐ ԵՎ ՈՒՍՅԱԼ ԽԱՎ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ԲԱՅՑ
ՑԱՎՈՔ...». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիստ վրդովված անդրադարձավ քաղաքագետ Իգոր Մուրադյանի` «Հայաստանը պետություն չէ» հոդվածին: Նրա խոսքով` ինքն արտահայտում է ոչ միայն իր, այլեւ շատ քաղաքացիների վրդովմունքը: Հայաստանը պետություն է: «Չի կարելի կպնել պետությանը, ազգին, կրոնին: Չի կարելի իշխանությանը նույնացնել պետության հետ: Քննադաությունը պետք է լինի հասցեական: Միայն այդպես կարելի է առաջ գնալ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայի դեպքերին, տիկին Ալավերդյանը դա համեմատեց 1988 թ-ի շաժման միջեւ: «Բարձր եւ ուսյալ խավ էր պայքարում 1988-ին, բայց, ցավոք սրտի, այն ժամանակվա իշխանությունն իր գործելակերպով եւ գաղափարախոսությամբ չհամապատասխանեց հանրությանը: Ցավոք սրտի, նույնը հիմա է»,- ասաց բանախոսը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk