ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ. «ՀԱՑԱԴՈՒԼԸ ՉԱՇԽԱՏՈՂ ԳՈՐԾԻՔ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ.
«ՀԱՑԱԴՈՒԼԸ ՉԱՇԽԱՏՈՂ ԳՈՐԾԻՔ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձավ Ազատության հրապարակուկմ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանին: Դրական բնութագրելով Դավիթ Սանասարյանին`Լարիսա Ալավերդյանը դեմ է հացադուլին`որպես պայքարի միջոցի: «Դա ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում դա չաշխատող գործիք է, ավելին` անգամ հացադուլին որպես պայքարի միջոց, լուրջ չեն վերաբերվում»,- կարծում է տիկին Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանը կարծում է, որ հացադուլն արդյունավետ եւ ցանկալի արդյունքներ չի տա: Հակառակը, կարող է տարանջատում առաջացրել ժողովրդի եւ երիտասարդ քաղաքական գործիչների միջեւ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk